«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոստովանել է, որ իր թիմը շատ չի հանգստանա միջազգային դադարին, քանի որ նրանք պետք է պահպանեն իրենց տոնուսը մրցաշրջանի մնացած հատվածում:
«Իմ խաղացողները պետք է շարունակեն պատրաստվել հաջորդ հանդիպումներին, ինչպես ես: Խաղացողները, ովքեր կհանգստանան միջազգային դադարի ժամանակ, կստանան մի քանի հանգստյան օր, բայց ոչ ավելին։ Այն մեզ պետք չէ, ոմանք հանդես կգան իրենց երկրների հավաքաններում։ Այսպիսով, երբ մրցաշրջանը վերսկսվի, «Մանչեսթեր Յունայթեդը» կպահպանի տեմպը: Ֆուտբոլիստները սիրում են խաղալ, նրանք ուժ ունեն»,- Տեն Հագին է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:
Ապրիլի 2-ին «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կխաղա «Նյուքասլի» հետ Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում։
























































