Շախմատի Եվրոպայի 2023 թվականի անհատական առաջնության 7-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տարան Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Վահե Դանիելյանը, Արմեն Բարսեղյանը և Ալեքս Սահակյանը:
Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը և Էմին Օհանյանը ոչ-ոքի են խաղացել:
Այս տուրից հետո Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ունեն 5-ական միավոր: