Սերբիայի Վրանյաչկա Բանյա քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որի շրջանակում արդեն 6 տուրի պարտիաներ են կայացել: Այս տուրում հաղթանակներ են տարել Շանթ Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Արմեն Բարսեղյանը և Ալեքս Սահակյանը:
Ոչ-ոքի են խաղացել Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էմին Օհանյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը և Սարգիս Մանուկյանը:
Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը 6 հնարավորից վաստակել են 4.5 միավոր:
Եվրոպայի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ուկրաինայի ներկայացուցիչ Անտոն Կորոբովը՝ 5,5 միավորով: