Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ․ ՄՅՈւ-ն ընդդեմ Նյուքասլի կամ առաջին տիտղոսի հետևից — Armsport.am
13.05.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Գրեթեթ մի ամբողջ կազմ․ Ռեալի 10 ֆուտբոլիստներ բաց կթողնեն թիմի առաջիկա հանդիպումը

    Հայտնի է, թե որքան է պահանջում ՄՅՈւ-ն Անտոնիի տրանսֆերի համար

    Ռեալի աստղը հրաժարվել է ակումբի կազմում խաղադաշտ դուրս գալ․ ինչ է պատահել

    Ալոնսոն ցանկանում է, որ Ռեալը պայմանագիր կնքի Բարսելոնայի սանի հետ

    Ման Սիթին տրանսֆերային առաջարկ է պատրաստում Բարսելոնայի աստղի համար

    Որոշումը կայացված է․ Ռեալի ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից

    🎥 Հայաստանի գավաթի եզրափակիչ․ Նոա – Արարատ-Արմենիա մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

    Ֆաբրեգասը կմնա Կոմոյում հաջորդ մրցաշրջանում՝ չնայած այլ ակումբների հետաքրքրությանը. Ռոմանո

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Դժվար էր վերջնամասում հաղթել Խաչանովի նման լուրջ մրցակցին. Ալկարաս

      Խաչանովը չկարողացավ հաղթել Ալկարասին Հռոմի Մասթերսի 1/8 եզրափակչում

      Թենիս․ Ծաղկաձորում ITF-ի միջազգային մեծ մրցաշար կանցկացվի

      Քննադատելու փոխարեն, աշխատանք փնտրեք․ Օսական հրապարակում է արել

      Աշխարհի առաջին ռակետը՝ Մադրիդի մրցաշարի հաղթող

      Մադրիդի մրցաշարի այսօրվա հանդիպումները հետաձգվել են

      Սեղանի թենիսի սիրողական մրցաշարի արդյունքում Թեղուտի միջնակարգ դպրոցը 5,5 մլն դրամ կստանա

      Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահն այցելել է Վանաձորի թենիսի ակադեմիա

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          📷 Մեկնարկել է Արարատ Նազարբեկյանի գավաթ ձյուդոյի միջազգային մրցաշարը

          Յուրա Զալյանը՝ կարատեի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

          Կարատեի ԵԱ․ Գոռ Ներսիսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆբ-ի

          📷 Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

          Երևանում մուայթայի միջազգային մրցաշար է անցկացվել

          Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության պրոմո հոլովակը

          Անցկացվել է Երևանում կայանալիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

          Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Աշխարհի գավաթի բացարձակ հաղթող

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Գրեթեթ մի ամբողջ կազմ․ Ռեալի 10 ֆուտբոլիստներ բաց կթողնեն թիմի առաջիկա հանդիպումը

            Հայտնի է, թե որքան է պահանջում ՄՅՈւ-ն Անտոնիի տրանսֆերի համար

            Ռեալի աստղը հրաժարվել է ակումբի կազմում խաղադաշտ դուրս գալ․ ինչ է պատահել

            Ալոնսոն ցանկանում է, որ Ռեալը պայմանագիր կնքի Բարսելոնայի սանի հետ

            Ման Սիթին տրանսֆերային առաջարկ է պատրաստում Բարսելոնայի աստղի համար

            Որոշումը կայացված է․ Ռեալի ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից

            🎥 Հայաստանի գավաթի եզրափակիչ․ Նոա – Արարատ-Արմենիա մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

            Ֆաբրեգասը կմնա Կոմոյում հաջորդ մրցաշրջանում՝ չնայած այլ ակումբների հետաքրքրությանը. Ռոմանո

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Դժվար էր վերջնամասում հաղթել Խաչանովի նման լուրջ մրցակցին. Ալկարաս

              Խաչանովը չկարողացավ հաղթել Ալկարասին Հռոմի Մասթերսի 1/8 եզրափակչում

              Թենիս․ Ծաղկաձորում ITF-ի միջազգային մեծ մրցաշար կանցկացվի

              Քննադատելու փոխարեն, աշխատանք փնտրեք․ Օսական հրապարակում է արել

              Աշխարհի առաջին ռակետը՝ Մադրիդի մրցաշարի հաղթող

              Մադրիդի մրցաշարի այսօրվա հանդիպումները հետաձգվել են

              Սեղանի թենիսի սիրողական մրցաշարի արդյունքում Թեղուտի միջնակարգ դպրոցը 5,5 մլն դրամ կստանա

              Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահն այցելել է Վանաձորի թենիսի ակադեմիա

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  📷 Մեկնարկել է Արարատ Նազարբեկյանի գավաթ ձյուդոյի միջազգային մրցաշարը

                  Յուրա Զալյանը՝ կարատեի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

                  Կարատեի ԵԱ․ Գոռ Ներսիսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆբ-ի

                  📷 Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

                  Երևանում մուայթայի միջազգային մրցաշար է անցկացվել

                  Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության պրոմո հոլովակը

                  Անցկացվել է Երևանում կայանալիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

                  Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Աշխարհի գավաթի բացարձակ հաղթող

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ․ ՄՅՈւ-ն ընդդեմ Նյուքասլի կամ առաջին տիտղոսի հետևից

                  ArmSport-ի դիտակետում, Անգլիա, Թոփ, ՖՈՒՏԲՈԼ
                  26.02.23 / 10:10
                  0

                  Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդն» այսօր կմրցի «Նյուքասլի» հետ։ Սա տարվա կտրվածքով առաջին տիտղոսն է, որը վիճարկում են անգլիական թիմերը։ Նոր ճանապարհ ընտրած «Մանչեսթեր Յունայթեդն» ընդդեմ Սաուդյան Արաբիայի կառավարության Հանրային ներդրումների հիմնադրամի (PIF) միջոցներով սնվող «Նյուքասլի»։

                  Հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին` Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։30-ին։

                  Armsport-ն անդրադարձել է սպասվող հանդիպմանը, դրա կարևորությանը և այն հետևանքներին, որոնց կբերի թիմերից յուրաքանչյուրի հաղթանակը։

                  Մրցաշարի մասին

                  Անգլիայի լիգայի գավաթը (Carabao Cup` 2017-18 թթ․ մրցաշրջանից սկսած) hիմնադրվել է 1960 թվականին։ Ներկայումս մրցաշարին մասնակցում է 92 թիմ` անգլիական առաջին չորս դիվիզիոններից (Պրեմիեր լիգայից և երեք Ֆուտբոլային լիգաներից)։ Անգլիայի լիգայի գավաթը համարվում է պակաս հեղինակավոր, քան Անգլիայի Գավաթը, որն ունի շատ հարուստ պատմություն, իսկ խաղարկությանը մասնակցում են նույնիսկ այն ակումբները, որոնք չեն ընդգրկված ֆուտբոլային լիգայում (առաջին 4 դիվիզիոններում)։

                  Գործող գավաթակիրը «Լիվերպուլն» է, իսկ դրանից առաջ այս մրցաշարը կարելի էր անվանել Պեպ Գվարդիոլայի անվան գավաթ։ Ինչո՞ւ։ Որովհետև վերջին 5 տարում այս մասնագետի գլխավորած «Մանչեսթեր Սիթին» 4 անգամ նվաճել է Անգլիայի լիգայի գավաթը։

                  Էրիկ Տեն Հագ․ ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ

                  Թիմերի անցած ճանապարհը

                  «Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշարում պայքարն սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ 4։2 հաշվով հաղթել է «Ասթոն Վիլլային»։ Հաջորդ փուլում 2։0 հաշվով առավելության է հասել «Բարնլիի» նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում 3։0 հաշվով ջախջախել է «Չարլթոնին»։

                  Կիսաեզրափակիչում «Նոթինգեմ Ֆորեսթի» հետ երկխաղյա դիմակայությունում ՄՅՈւ-ն հաղթել է ընդհանուր 5։0 հաշվով (3:0 և 2։0)։

                  «Նյուքասլը» մեկ փուլ ավելի վաղ է սկսել պայքարը՝ 1/32 եզրափակիչից, որտեղ հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթել է «Տրանմիր Ռովերսին»։ 1/16 և 1/8 եզրափակիչներում թիմը նվազագույն հաշվով հաղթել է «Քրիսթալ Փելասին» և «Բորնմութին», իսկ քառորդ եզրափակիչում 2։0 հաշվով առավելության հասել «Լեսթերի» նկատմամբ։

                  Կիսաեզրափակիչում «Սաութհեմփթոնի» հետ երկխաղյա դիմակայությունում «Նյուքասլը» հաղթել է ընդհանուր 3։1 հաշվով (1:0 և 2։1)։

                  Էդի Հաու․ Նյուքասլի գլխավոր մարզիչ

                  Ի՞նչ մարզավիճակում են թիմերը

                  «Մանչեսթեր Յունայթեդը» ճախրում է։ Որևէ այլ բառով դժվար է նկարագրել թիմի վերջին արդյունքները։ Այս եզրափակիչից առաջ մանչեսթերյան ակումբը տնային խաղում կամային հաղթանակ տարավ և դուրս թողեց «Բարսելոնային» Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչից։

                  Անգլիայի Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Յունայթեդը» 59 միավորով 3-րդ տեղում է և 2 միավորով է զիջում 2-րդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիին»։ «Արսենալից» թիմը հետ է մնում 5 միավորով, սակայն լոնդոնյան ակումբը 1 խաղ պակաս է անցկացրել։

                  «Նյուքասլը» 41 միավորով ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է, սակայն կորցրած միավորներով թիմը լավագույն քառյակում է։ Դա ֆանտաստիկ արդյունք է մի թիմի համար, որ 1 տարի առաջ վտանգավոր գոտում էր։

                  Մարզիչները 

                  Էրիկ տեն Հագն իր գլխավորած թիմին առաջնորդում է դեպի առաջին տիտղոսը։ Դեռ 1 տարի էլ չի անցել հոլանդացի մասնագետի նշանակումից, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ միայն կերպարանափոխվել է, այլ ինչպես նշել է հենց Էրիկ տեն Հագը, Եվրոպայի միակ թիմն է, որը պայքարում է միանգամից 4 տիտղոսի համար։ Այո, վերջին տարիների անօգնական թիմն այս մրցաշրջանում կարող է 4 տիտղոս նվաճել։ Թիմը շարունակում է պայքարը ԵԼ-ում և Անգլիայի գավաթում, ներքին առաջնությունում նույնիսկ չեմպիոնական շանսեր կան, իսկ Անգլիայի լիգայի գավաթում էլ դուրս է եկել եզրափակիչ։

                  Մի քանի հստակ ծրագրված տրանսֆերներ, ինչպիսիք են Տայլեր Մալազիան, Քրիստիան Էրիկսենը, Էնթոնին և Լիսանդրո Մարտինեսը, գումարած փորձառու Կազեմիրոն, հանած տոքսիկ միջավայր ստեղծող Ռոնալդուն, ավելացրած 2-րդ շունչ ստացած Ռեշֆորդը։ Սա է Էրիկ տեն Հագի հաջողության բաղադրատոմսը, բայց այս ֆուտբոլիստների խաղը չէր ստացվի, եթե չլիներ 53-ամյա մասնագետի համառությունն ու սառնասրտությունը։ Նա հունից դուրս է գալիս, երբ նույնիսկ մի փոքր, չնչին ու աննշան բան իր պլանավորածով չի ընթանում։ Տեն Հագի թիմում կարգապահությունը, ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, պետք է կատարյալ լինի։

                  «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը, եթե աչք չի շոյում, ապա գոնե վստահություն է հաղորդում, որ խաղադաշտում այնպիսի թիմ է, որը կարող է ցանկացած պահի բեկել հանդիպման ընթացքը։ Այս թիմը կարծես թե հանձվել չգիտի։ Դժվար է պատկերացնել, բայց գրեթե կես տարում Էրիկ տեն Հագը կարողացել է անել այն, ինչ չէր հաջողվել Սըր Ալեքս Ֆերգյուսոնից հետո թիմը գլխավորած որևէ մարզչի։

                  ՄՅՈւ-ի խաղի մասին կարելի է անվերջ խոսել։ Այն, թե ինչպես է Էրիկ տեն Հագը կարողանում առավելագույնը քաղել այնպիսի ֆուտբոլիստներից, որոնք կարծես թե սպառել էին իրենց, գովասանքի է արժանի։

                  Մանչեսթերյան թիմը շատ լավ է գործում ինչպես գնդակը վերահսկելու և դիրքային գրոհների, այնպես էլ հակագրոհների ժամանակ։

                  Էդի Հաուն իր կատարած աշխատանքով պարզապես զարմացնում է։ Շատերն ապշած էին, երբ «Նյուքասլի» նոր սեփականատերերը թիմի ղեկը վստահեցին երիտասարդ մասնագետի, որը 8 տարի աշխատել էր անգլիական համեստ «Բորնմութում»։ Այդ թիմին դուրս էր բերել Պրեմիեր լիգա և տարիներ անց նորից նահանջել Չեմպիոնշիփ։ Դրանից հետո՝ 2020 թվականի օգոստոսին, Հաուն լքել էր զբաղեցրած պաշտոնը։

                  Այնուամենայնիվ, Հաուն իր կատարած աշխատանքով ապացուցեց, որ նոր ղեկավարությունը չի սխալվել ընտրության հարցում։ 2021 թվականի նոյեմբերին, երբ երիտասարդ մասնագետն ստանձնեց «Նյուքասլի» ղեկը, թիմը 11 խաղում ոչ մի հաղթանակ չէր տարել և զբաղեցնում էր նախավերջին՝ 19-րդ տեղը։ Այդ մրցաշրջանը «Նյուքասլն» ավարտեց 11-րդ տեղում, իսկ այս տարի մոտ է ոչ միայն Չեմպիոնների լիգայի ուղեգիր, այլ նաև տիտղոս նվաճելուն։

                  Չնայած ֆինանսական մեծ հնարավորություններին, «Նյուքասլի» վերջին 1 տարում կատարած տրանսֆերներից միայն մեկն է եղել տարբերվող․ անգլիական ակումբը գրեթե 70 մլն եվրո է վճարել «Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Ալեքսանդր Իսակի համար։ Մյուս նորեկների համար ակումբը ծախսել է անգլիական ֆուտբոլի համար արդեն ծիծաղելի համարվող առավելագույնը 40-ական մլն եվրո։ Թիմի առաջին նորեկը նոր ղեկավարության օրոք եղել է «Ատլետիկոյի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Կիրան Տրիպյեն։ «Լիոնի» կիսապաշտպան Բռունո Գիմարայեշի տրանսֆերն արժեցել է 42 մլն եվրո, իսկ հարձակվող Քրիս Վուդի համար ակումբը վճարել է 30 մլն եվրո։ Նույնքան է արժեցել պաշտպան Սվեն Բոթմանի տրանսֆերը։ Անցած ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Նյուքասլը» 42 մլն եվրոյով ձեռք է բերել «Էվերթոնի» երիտասարդ վինգեր Էնթոնի Գորդոնին։ Ընդհանուր առմամբ, ակումբը տրանսֆերային ճիշտ քաղաքականություն է որդեգրել և նորեկների մեծ մասի համար 30-40 մլն եվրոյից ավելի գումար չի վճարել։

                  Երկրորդ երիտասարդությունն է ապրում Միգել Ալմիրոնը, որն ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում թիմի լավագույն ռմբարկուն է՝ խփած 10 գոլով։ Հարձակման գծում լավ խաղ են ցուցադրում Ժոելինտոնը, Ջո Ուիլլոքը և Կալում Ուիլսոնը։

                  «Նյուքասլը» զարմացնում է նաև պաշտպանությունում ցուցադրած վստահ խաղով։ Թիմն ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի 23 խաղում ընդամենը 15 գոլ է բաց թողել։ Դա լավագույն արդյունքն է լիգայում։ Առաջատար «Արսենալը» բաց է թողել 23, իսկ 2-րդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթին» 24 գոլ։ Թիմը 6 անգամ 0։0 հաշվով ոչ-ոքի է խաղացել։ Եվ 4 խաղ ավարտել է 1։1 հաշվով ոչ-ոքիով։

                  Կարևոր է պրոցե՞սը, թե՞ արդյունքը

                  Շատ մարզիչներ են այս թեմային անդրադարձել։ Խորխե Սամպաոլին, որն այժմ մարզում է «Սևիլյան», 2015 թվականին, երբ գլխավորում էր Չիլիի հավաքականը, հետևյալ կերպ է պատասխանել այն հարցին, թե որքան կարևոր է խաղի ընթացքում գնդակին շատ տիրելու փաստը։

                  «Մի օր գնացի բար։ Ես մի աղջկա հետ էի։ Ամբողջ գիշեր զրուցեցինք, ծիծաղեցինք, սիրախաղ սկսվեց։ Ես նրան մի քանի կոկտեյլ հյուրասիրեցի։

                  Առավոտյան ժամը 5-ին մոտ մի տղա ներս մտավ, բռնեց աղջկա ձեռքից ու նրանք առանձնացան։ Այնտեղ նրանք սիրով զբաղվեցին, և աղջիկը հեռացավ այդ տղայի հետ։

                  Ստացվեց, որ գիշերվա մեծ մասը ես աղջկա հետ էի, բայց նա հեռացավ այդ տղայի հետ»։

                  Իսկ Ժոզե Մոուրինյուն, որի գլխավորած թիմը հաղթել էր «Մանչեսթեր Սիթիին», հետևյալ կերպ էր արձագանքել հնչած հարցին․

                  — «Մանչեսթեր Սիթին» 90 րոպեների ընթացքում վերահսկում էր գնդակը ժամանակի շուրջ 80 %-ը․․․

                  — Նրանք կարող են գնդակն իրենց հետ տուն տանել, իսկ ես վերցնում եմ 3 միավորը,- ասել էր Մոուրինյուն։

                  Ինչի՞ համար էին այս մեջբերումները։ Ֆուտբոլում արդյունքը ոչ միայն շատ կարևոր է, այլ երևի թե միակ բանն է, որի շնորհիվ ֆուտբոլիստը կամ մարզիչը կարողանում է իր անունը գրել պատմության մեջ։ Այո, բացառություններ լինում են միշտ ու բոլոր տեղերում, բայց լավ, գեղեցիկ, հիասքանչ, սակայն առանց տիտղոսների ֆուտբոլը չի գոհացնում որևէ երկրպագուի։ Շատ դեպքեր կարող ենք հիշել, որ թոփ ակումբում ընդամենը 1 մրցաշրջան տիտղոս չնվաճելուց հետո մարզիչները կորցրել են իրենց աշխատանքը։

                  Ի՞նչ կտա այս տիտղոսը թիմերից յուրաքանչյուրին

                  Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճի այս տիտղոսը, դա ոչ միայն կլինի Էրիկ տեն Հագի և թիմի կատարած լավ աշխատանքի վկայությունը, այլ նաև կհանդիսանա ավելի մեծ ուժերով առաջ շարժվելու խթան ։

                  Եթե «Նյուքասլը» դառնա Անգլիայի լիգայի գավաթակիր, դա ևս մեկ ապացույց կլինի, որ ֆուտբոլում փողից բացի մեծ դեր է խաղում նաև ակումբը ղեկավարելու ճիշտ քաղաքականությունը։

                  Մարզչական աշխատանքը հիմնականում գնահատվում է տիտղոսներով, նվաճումներով։ Համենայն դեպս, թոփ ակումբներում այդպես է։ Եթե Էրիկ տեն Հագին հիմա ՄՅՈւ-ի երկրպագուներն աստվածացնում են, ապա մրցաշրջանի վերջում լավագույն քառյակից դուրս մնալուց և տիտղոս չնվաճելուց հետո նրանց վերաբերմունքը փոխվելու է, բայց ոչ ոք չի նշելու, որ մրցաշրջանի մեկնարկից առաջ ՄՅՈւ-ն իր հնարավորություններով չէր կարող լրջորեն հավակնել լավագույն քառյակում տեղ զբաղեցնելուն։

                  Եզրափակելով պետք է նշել, որ Carabao Cup-ի եզրափակիչը կլինի Անգլիայի տղամարդկանց առաջին խոշոր եզրափակիչը վերջին 35 տարվա ընթացքում, որին որոշ երկրպագուների կթույլատրվի կանգնած հետևել հանդիպմանը։

                  Երկու ակումբները կստանան 867 տոմս, որոնք հասանելի կլինեն Ուեմբլի մարզադաշտի նոր հարթակներում։ Դրանք տեղակայված են յուրաքանչյուր դարպասի հետևում, ինչպես արևելյան, այնպես էլ արևմտյան տրիբունաներում, որպեսզի տեղավորեն երկու թիմերի երկրպագուներին։

                   

                  Միհրան Ալեքսանյան

                   

                   

                   

                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Գրեթեթ մի ամբողջ կազմ․ Ռեալի 10 ֆուտբոլիստներ բաց կթողնեն թիմի առաջիկա հանդիպումը

                  13.05.25

                  Հայտնի է, թե որքան է պահանջում ՄՅՈւ-ն Անտոնիի տրանսֆերի համար

                  13.05.25

                  Ռեալի աստղը հրաժարվել է ակումբի կազմում խաղադաշտ դուրս գալ․ ինչ է պատահել

                  13.05.25

                  Ալոնսոն ցանկանում է, որ Ռեալը պայմանագիր կնքի Բարսելոնայի սանի հետ

                  13.05.25

                  ԼՐԱՀՈՍ

                  Գրեթեթ մի ամբողջ կազմ․ Ռեալի 10 ֆուտբոլիստներ բաց կթողնեն թիմի առաջիկա հանդիպումը

                  20:55 / 13.05.25

                  Հայտնի է, թե որքան է պահանջում ՄՅՈւ-ն Անտոնիի տրանսֆերի համար

                  20:25 / 13.05.25

                  Ռեալի աստղը հրաժարվել է ակումբի կազմում խաղադաշտ դուրս գալ․ ինչ է պատահել

                  19:55 / 13.05.25

                  Ալոնսոն ցանկանում է, որ Ռեալը պայմանագիր կնքի Բարսելոնայի սանի հետ

                  19:25 / 13.05.25

                  Ման Սիթին տրանսֆերային առաջարկ է պատրաստում Բարսելոնայի աստղի համար

                  18:55 / 13.05.25

                  Որոշումը կայացված է․ Ռեալի ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից

                  18:25 / 13.05.25

                  🎥 Հայաստանի գավաթի եզրափակիչ․ Նոա – Արարատ-Արմենիա մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

                  17:55 / 13.05.25

                  Դժվար էր վերջնամասում հաղթել Խաչանովի նման լուրջ մրցակցին. Ալկարաս

                  17:20 / 13.05.25

                  Ֆաբրեգասը կմնա Կոմոյում հաջորդ մրցաշրջանում՝ չնայած այլ ակումբների հետաքրքրությանը. Ռոմանո

                  17:10 / 13.05.25

                  Խաչանովը չկարողացավ հաղթել Ալկարասին Հռոմի Մասթերսի 1/8 եզրափակչում

                  16:45 / 13.05.25

                  Երիտասարդ արքա. Մարկուս Ռեշֆորդը՝ Յամալի մասին

                  16:38 / 13.05.25

                  Սա մեծ մարտահրավեր է. Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականը գլխավորելու մասին

                  16:19 / 13.05.25

                  Բարսելոնայի ֆուտբոլիստ Ռաֆինյան ասել է՝ որն է աշխարհի լավագույն առաջնությունը

                  15:20 / 13.05.25

                  Չելսին հաջորդ մրցաշրջանում կկարողանա ընտրել, թե եվրագավաթային որ մրցաշարում հանդես գալ

                  15:00 / 13.05.25

                  Ռաֆինյան խոսել է Ոսկե գնդակի հանդեպ իր վերաբերմունքի մասին

                  14:07 / 13.05.25

                  Հայտնի է՝ Մյուլերը որտեղ կարող է շարունակել կարիերան

                  13:41 / 13.05.25

                  Հալանդը մեկ բառով է բնութագրել ընթացիկ մրցաշրջանը Մանչեսթեր Սիթիի համար

                  13:13 / 13.05.25

                  Անչելոտիի որդին կլինի իր օգնականը Բրազիլիայի հավաքականի առաջին խաղերում

                  12:37 / 13.05.25

                  ՈՒԵՖԱ-ն «հեռացրել է» Բարսելոնային անարդարացիորեն պատժելու մեջ կասկածվող մրցավարին

                  12:08 / 13.05.25

                  Հայտնի է՝ որ հարձակվողին և կիսապաշտպանին է Ալոնսոն ցանկանում տեսնել Ռեալում

                  11:37 / 13.05.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Լիվերպուլ, նա-նա-նա-նա․․․ Բարև՝ 20․ Գլխավոր հերոսները, հաջողության գրավականը և ֆանտաստիկ մթնոլորտ Էնֆիլդում

                  21:45 / 28,04,25

                  Կարդալ ավելին

                  Հեքիաթը շարունակվում է․․․ Ռեքսհեմը դուրս եկավ Չեմպիոնշիփ, Ռայան Ռեյնոլդսի ակումբը յուրահատուկ ռեկորդ է գրանցել

                  23:41 / 26,04,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը հաղթել է շախմատի մրցաշարում՝ ստանալով 15000 ֆունտ մրցանակ

                  22:08 / 05.05.25

                  Կարդալ ավելին

                  OnlyFans-ի աստղին արգելել են մուտք գործել Նոթինգհեմի մարզադաշտ

                  15:45 / 02.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.