Լևոն Արոնյանը շարունակում է անպարտելի մնալ Դյուսելդորֆում ընթացող WR Chess Masters մրցաշարում։
Մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանը հաղթել է Նիդեռլանդների ներկայացուցիչ Անիշ Գիրիին։
Ավելի վաղ Լևոնը հաղթել էր Ռամեշբաբու Պրագնանանդային և Նոդիրբեկ Աբդուսատորովին: Նա նաև մեկ անգամ ոչ-ոքի էր խաղացել Վինսենտ Քեյմերի և Լեհաստանը ներկայացնող Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ։
Այս խաղից հետ Արոնյանը 4 միավոր ունի իր ակտիվում և միանձնյա գլխավորում է մրցաշարի մրցաշարային աղյուսակը: