Լևոն Արոնյանը երկրորդ հաղթանակն է տարել Դյուսելդորֆում ընթացող WR Chess Masters մրցաշարում։
Մրցաշարի 3-րդ տուրում Արոնյանը հաղթել է Ուզբեկստանը ներկայացնող Նոդիրբեկ Աբդուսատորովին:
Սա հայ շախմատիստի երկրորդ հաղթանակն է մրցաշարում։ Ավելի վաղ Լևոնը հաղթել էր Ռամեշբաբու Պրագնանանդային։ Նա նաև մեկ անգամ ոչ-ոքի է խաղացել Վինսենտ Քեյմերի հետ։
Այս հաղթանակից հետ Արոնյանը 2,5 միավոր ունի իր ակտիվում և միանձնյա գլխավորում է մրցաշարի մրցաշարային աղյուսակը: