Աշխարհի կրկնակի չեմպիոն և Red Bull-ի ավտոարշավորդ Մաքս Վերստապենը կիսվել է Ֆորմուլա 1-ի գալիք մրցաշրջանի սպասելիքներով։
«Իմ ամենասիրելի համարը երեքն է, ուստի մենք ամեն ինչ կանենք երրորդ տիտղոսը նվաճելու համար: Չգիտեմ՝ մենք այնքան լավը կլինենք, որ հասնենք նման արդյունքի, բայց թիմը հավատում է, որ մենք կարող ենք դա անել։ Մենք չափազանց մոտիվացված ենք շատ ուժեղ մրցաշրջանից հետո և աշխատում ենք ամբողջ նվիրվածությամբ՝ հասնելու մեր նպատակին: Ամբողջ ձմեռ բազայում բոլորը տալիս են իրենց լավագույնը, և ես նույնպես արձակուրդից վերադառնալուց հետո աշխատում եմ ամբողջ ուժով, որպեսզի լավագույն մարզավիճակով սկսեմ մրցաշրջանը: Անցած շաբաթների ընթացքում ես աստիճանաբար մարզավիճակ եմ ձեռք բերել»,- ասել է Վերստապենը նոր մեքենայի շնորհանդեսի ժամանակ:
2022 թվականի մրցաշրջանում 25-ամյա հոլանդացին երկրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն՝ վաստակելով 454 միավոր։