7.07.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Ակումբային ԱԱ․ կիսաեզրափակչի խաղերի ժամանակացույցը

    Միլանից՝ Սաուդյան Արաբիա․ Միլանն ու Ալ-Հիլալը համաձայնության են եկել

    Նոան մեծ բյուջե ունի, հանդես է գալիս ավելի բարձր մակարդակի առաջնությունում․ Օրահովաց

    Լսել ենք, թե Նոան մեզնից տասն անգամ ուժեղ է, բայց ես համաձայն չեմ․ Իվանովիչ

    📷 Նոան ներկայացրել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի A ցուցակը

    🎥 Մեքսիկայի ազգային հավաքականը հաղթել է ԱՄՆ-ին ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի եզրափակչում

    Մբապեն Ռեալի բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

    Վերադարձիր ավելի ուժեղ, աստղային տղա. Ռուդիգերը աջակցել է վնասվածք ստացած Մուսիալային

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Հարլինգհեմի մրցաշար․ Խաչանովը կարիերայում երկրորդ անգամ հաղթեց Ջոկովիչին

      Բեռլինի մրցաշար. կանանց աշխարհի առաջին ռակետը պարտվեց կիսաեզրափակիչում

      Կրոսը ներկա է եղել Ռաֆայել Նադալի ակադեմիայի ավարտական ​​​​երեկույթին

      Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Դեյվիսի գավաթին

      📸Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները խաղադաշտում դիտել են Ռոլան Գարոսի եզրափակիչը

      Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

      Հայ պատանի թենիսիստը՝ միջազգային մրցաշարի հաղթող

      Հպարտանում ենք քեզնով․ Օբաման դիմել է Գաուֆին

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 4-րդ տեղը

        Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Ռազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին՝ նվաճելով բրոնզե մեդալ

        Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սարգիս Բեգոյանը հաղթեց ռուս ըմբիշին՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն

        Սարգիս Բեգոյանը դուրս է եկել Եվրոպայի Մ20 տարեկանների ըմբշամարտի առաջնության եզրափակիչ

        Գասպար Տերտերյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր

        Լուսանկարը՝ ՀԸՖ-ի մամուլի ծառայության

        Ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնություն․ Գասպար Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ

        Եվս մեկ բրոնզե մեդալ՝ Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունից

        Հայ ըմբիշը ջախջախել է ադրբեջանցուն և բրոնզե մեդալ նվաճել Մ17 ԵԱ-ում

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          🎥 Պատմություն կերտելով իր երկրի համար․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի նվիրված տեսանյութ է հրապարակել

          World Challenge Cup. Խաչատրյանը դարձավ ոսկե, Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Հայաստանի ազգային կարատեի ֆեդերացիայի մարզիկ Գագիկ Օհանյանը՝ WKF Georgia Open 2025-ի հաղթող

          Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր

          Հայ հրաձիգների արդյունքները Մյունխենում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում

          Հայ հարձակվողը միացել է Փյունիկին

          Գանացի հարձակվողը միացել է Արարատ-Արմենիային

          Հեծանվաշքերթ՝ նվիրված Հեծանվի համաշխարհային օրվան

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Ակումբային ԱԱ․ կիսաեզրափակչի խաղերի ժամանակացույցը

            Միլանից՝ Սաուդյան Արաբիա․ Միլանն ու Ալ-Հիլալը համաձայնության են եկել

            Նոան մեծ բյուջե ունի, հանդես է գալիս ավելի բարձր մակարդակի առաջնությունում․ Օրահովաց

            Լսել ենք, թե Նոան մեզնից տասն անգամ ուժեղ է, բայց ես համաձայն չեմ․ Իվանովիչ

            📷 Նոան ներկայացրել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի A ցուցակը

            🎥 Մեքսիկայի ազգային հավաքականը հաղթել է ԱՄՆ-ին ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի եզրափակչում

            Մբապեն Ռեալի բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

            Վերադարձիր ավելի ուժեղ, աստղային տղա. Ռուդիգերը աջակցել է վնասվածք ստացած Մուսիալային

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Հարլինգհեմի մրցաշար․ Խաչանովը կարիերայում երկրորդ անգամ հաղթեց Ջոկովիչին

              Բեռլինի մրցաշար. կանանց աշխարհի առաջին ռակետը պարտվեց կիսաեզրափակիչում

              Կրոսը ներկա է եղել Ռաֆայել Նադալի ակադեմիայի ավարտական ​​​​երեկույթին

              Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Դեյվիսի գավաթին

              📸Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները խաղադաշտում դիտել են Ռոլան Գարոսի եզրափակիչը

              Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

              Հայ պատանի թենիսիստը՝ միջազգային մրցաշարի հաղթող

              Հպարտանում ենք քեզնով․ Օբաման դիմել է Գաուֆին

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 4-րդ տեղը

                Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Ռազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին՝ նվաճելով բրոնզե մեդալ

                Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սարգիս Բեգոյանը հաղթեց ռուս ըմբիշին՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն

                Սարգիս Բեգոյանը դուրս է եկել Եվրոպայի Մ20 տարեկանների ըմբշամարտի առաջնության եզրափակիչ

                Գասպար Տերտերյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր

                Լուսանկարը՝ ՀԸՖ-ի մամուլի ծառայության

                Ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնություն․ Գասպար Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ

                Եվս մեկ բրոնզե մեդալ՝ Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունից

                Հայ ըմբիշը ջախջախել է ադրբեջանցուն և բրոնզե մեդալ նվաճել Մ17 ԵԱ-ում

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  🎥 Պատմություն կերտելով իր երկրի համար․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի նվիրված տեսանյութ է հրապարակել

                  World Challenge Cup. Խաչատրյանը դարձավ ոսկե, Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Հայաստանի ազգային կարատեի ֆեդերացիայի մարզիկ Գագիկ Օհանյանը՝ WKF Georgia Open 2025-ի հաղթող

                  Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր

                  Հայ հրաձիգների արդյունքները Մյունխենում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում

                  Հայ հարձակվողը միացել է Փյունիկին

                  Գանացի հարձակվողը միացել է Արարատ-Արմենիային

                  Հեծանվաշքերթ՝ նվիրված Հեծանվի համաշխարհային օրվան

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Ռեալ, թե՞ Բարսելոնա, Սևիլյայի զարթուցիչն աշխատո՞ւմ է․․․ Իրավիճակը թոփ լիգաներում (մաս 2)

                  ArmSport-ի դիտակետում, Անգլիա, Գերմանիա, Թոփ, Իսպանիա, Իտալիա, ՖՈՒՏԲՈԼ, Ֆրանսիա
                  20.01.23 / 19:52
                  0

                  Նախորդ անգամ մենք անդրադարձանք Լիգա 1-ի և Բունդեսլիգայի մրցաշրջանի առաջին հատվածին՝ ամփոփելով իրավիճակն այս լիգաներում տվյալ պահի դրությամբ (նյութն՝ այստեղ)։ Այսօր մեր դիտակետում իսպանական Լա լիգան է։

                  Մենք արդեն վաղուց սովոր ենք, որ իսպանական ֆուտբոլի գահի համար հիմնականում պայքարում են մադրիդյան և կատալոնական գրանդները՝ «Ռեալն» ու «Բարսելոնան»։ Եվ այս մրցաշրջանը բացառություն չէ։ Իհարկե, մերթընդմեջ լինում են անակնկալներ, երբ մեկ այլ ակումբ խառնվում է այս մրցակցությանը, բայց վերջին տարիներին դա ավելի շատ բացառություն է, քան օրինաչափություն։

                  Ինչ վերաբերում է երկու հեգեմոնների դիմակայությանը, ապա լինում են մրցաշրջաններ, երբ նկատելի է դառնում այս դուետից որևէ մեկի զգալի առավելությունը մրցաշրջանի 2/3-ից հետո։ Լինում է, որ թիմերը չեմպիոնության համար պայքարում են մինչև վերջին տուրերը։ Կարծում եմ՝ այս մրցաշրջանում ականատես կլինենք վերջին տարբերակին։

                  Այս պահի դրությամբ էլ Չավիի ու Անչելոտիի թիմերը մրցաշարային աղյուսակի գագաթում են․ կատալոնական ակումբը երեք միավորի առավելությամբ առաջինն է։ Նրանց հետևում է «Ռեալ Սոսյեդադը», բայց բասկերը մեկ խաղ ավել են անցկացրել մրցակիցներից։

                  Մրցաշարային աղյուսակն այս պահի դրությամբ․

                  1․ «Բարսելոնա» – 41 միավոր
                  2․ «Ռեալ» – 38
                  3․ «Ռեալ Սոսյեդադ» – 35
                  4․ «Ատլետիկո» – 28
                  5․ «Վիլյառեալ» – 28
                  6․ «Բետիս» – 28
                  7․ «Օսասունա» – 27
                  ․․․
                  19․ «Սևիլյա» – 15
                  20․ «Էլչե» – 5

                  Ինչ վերաբերում է չեմպիոնական մրցավազքին, այստեղ թիմերի հնարավորությունը կգնահատեմ հավասար։ Անկեղծ, գուշակություններ անելն այս պահի դրությամբ զուտ ժամանակի կորուստ է։ Միայն կնշեմ մեկ հանգամանք, որը կարող է ազդել այս մրցակցության վրա։ Դա եվրագավաթներն են․․․

                  «Ռեալը» շարունակում է պայքարը ՉԼ-ում, նրա մրցակիցը «Լիվերպուլն» է։ «Բարսելոնան» եվրագավաթային գարնանային հատվածը կշարունակի Եվրոպա լիգայում, որտեղ կատալոնացիների մրցակիցը լավ մարզավիճակում գտնվող ՄՅՈՒ-ն է։ Երկու թիմերի համար ներքին առաջնությունում արդյունքները բավականին կախված կլինեն հենց այս մրցաշարերում հետագա պայքարից։ Մի փոքր ավելի դժվար կլինի «Ռեալի» համար, ՉԼ-ում մրցակցությունն ավելի ծանր է, դժվար է լինելու պայքարել երկու մրցաշարերում միաժամանակ. մրցաշարեր, որոնք, կարելի է ասել, հավասարապես կարևոր են մադրիդցիների համար։ Բոլորովին չեմ թերագնահատում Եվրոպա լիգայի մակարդակը, պարզապես այստեղ կա մեկ նրբություն․ Չավիի թիմի համար կարևոր է հաղթանակը առաջնությունում, թե՞ ԵԼ-ում։ Այո, վերջինում հաղթանակը ևս տիտղոս է, կարևոր տիտղոս, որը նաև հաջորդ մրցաշրջանում ՉԼ-ի ուղիղ ուղեգիր է տալիս։ Բայց չէ՞ որ առանց դրա էլ «Բարսելոնան» հաջորդ մրցաշրջանում կխաղա ՉԼ-ում․ գրեթե անհնար է պատկերացնել, որ կատալոնացիները չեն լինի Լա Լիգայի լավագույն քառյակում, էլ չեմ ասում, որ ընդհանրապես՝ կարող են չեմպիոն դառնալ։ Այսինքն՝ ՉԼ-ի ուղեգիր ստանալու մոտիվացիա կատալոնացիները չունեն ԵԼ-ում։ Միակ մոտիվացիան՝ եվրոպական ակումբային ֆուտբոլի կարևորությամբ երկրորդ տիտղոսն է։ Ավելի հակված եմ կարծելու, որ «Բարսելոնան» կկենտրոնանա ներքին առաջնության վրա, չեմպիոնությունն այս տարի ապահովելը կլինի Չավիի կոլեկտիվի առաջնային նպատակը: Այդուհանդերձ, հաջողությունը ԵԼ-ում հնարավոր չէ ստորադասել․ վերջին անգամ թիմը միջազգային մրցաշարերում հաղթել է 8 տարի առաջ՝ դառնալով ՉԼ-ի գավաթակիր և ակումբային ԱԱ-ի հաղթող։

                  Չբացառենք մեկ տարբերակ ևս․ պատկերացնենք, որ «Բարսելոնան» և «Ռեալը» դուրս են մնում եվրագավաթային մրցավազքից։ Այս դեպքում Լա լիգայում պայքարը շա՜տ թեժ է լինելու, երկու թիմերի համար էլ լինելու է միևնույն կարևորագույն նպատակը՝ տիրանալ Լա լիգայի գահին։ Ապրիլին էլ կկայանա Էլ Կլասիկոն, և չի բացառվում, որ այդ հանդիպման արդյունքը ևս որոշիչ կլինի մրցավազքում։ Իսկ այն դեպքում, երբ երկու թիմերն էլ բավականին առաջ կգնան եվրագավթներում․․․ առաջնությունում արդյունքներն արդեն կախված կլինեն մի քանի իրավիճակներից՝ ֆուտբոլիստների մարզավիճակ, վնասվածքներ և այլն․․․

                  «Ռեալ Սոսյեդադն» այս մրցաշրջանում պարզապես հիանալի է։ Եվ խոսքը ոչ միայն թիմի արդյունքների մասին է և այս պահին զբաղեցրած տեղի, այլ հենց բասկերի ցուցադրած խաղի։ Այս մրցաշրջանում շատ հաճելի է հետևել Իմանոլ Ալգուասիլի թիմի խաղին։ «Ռեալ Սոսյեդադն» այժմ ֆանտաստիկ մարզավիճակում է, 6 հանդիպում անընդմեջ հաղթանակ է տարել՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը, թիմն արժանիորեն զբաղեցնում է այն տեղն առաջնությունում, որում այժմ հանգրվանել է։

                  Հրաշալի մրցաշրջան է անցկացնում կիսապաշտպան Միկել Մերինոն, ով այս պահի դրությամբ առաջնությունում լավագույնն է գոլային փոխանցումների քանակով։ Կառանձնացնեմ նաև Զուբիմենդիին, Զուբելդիային, Բրաիս Մենդեսին և, իհարկե, Դավիդ Սիլվային, որն իր փորձով նշանակալիորեն ազդում է թիմի խաղի որակի վրա։ Հիանալի են նաև նորեկները՝ Տակեֆուսա Կուբոն ու նորվեգացի հարձակվող Սորլոտը, որն այժմ թիմի լավագույն գոլահարն է` 7 գոլով, Մենդեսի հետ միասին։ Ակումբը, որը տարիներ առաջ կանգնած էր ֆինանսական խնդիրների առջև, այժմ արդեն լուծել է բոլոր այդ հարցերը, վերջին տարիներին գրագետ սելեկցիոն աշխատանք է կատարում, իսկ Ալգուասիլի բազմամյա աշխատանքը (նա թիմը մարզում է արդեն 5-րդ տարին) սկսել է տալ իր արդյունքները։

                  Ամենայն հավանականությամբ, թիմն այս մրցաշրջանը կավարտի լավագույն քառյակում, իսկ իրադարձությունների որոշակի զարգացման դեպքում, հնարավոր է մինչև մրցաշրջանի ավարտը կշարունակի «շնչել» երկու գրանդների թիկունքին՝ փորձելով օգտվել մրցակիցներից որևէ մեկի «սայթաքումից»։

                  Իսկ ահա չորրորդ հորիզոնականի համար շա՜տ թեժ պայքար է ընթանում։ Թե որ թիմը կտիրանա ՉԼ-ի բաղձալի 4-րդ ուղեգրին, նույնքան դժվար է կանխատեսել, որքան չեմպիոնության համար պայքարը։ Կառանձնացնեմ 4+1 ակումբ այս տեղի համար պայքարում՝ «Ատլետիկո», «Բետիս», «Վիլյառեալ» և «Ատլետիկ» Բիլբաո։ Հենց այս ակումբներն էլ, ամենայն հավանականությամբ, առաջնության վերջնամասում կխաղարկեն այդ ՉԼ-ի 4-րդ և մյուս եվրագավաթների՝ Եվրոպա Լիգայի ու Կոնֆերենցիաների լիգայի ուղեգրերը (5-6-րդ տեղ)։ Իսկ +1-ը կլինի «Վալենսիան»․ Գատուզոյի թիմը փոփոխական տպավորություն է թողնում այս մրցաշրջանում, չի բացառվում, որ նա միանա վերը նշված քառյակի մրցավազքին, մյուս կողմից էլ, բացառված չէ, որ «չղջիկներն» արդյունքում կպայքարեն տեղն առաջնությունում պահպանելու համար։ Այս թիմից ամեն ինչ սպասելի է։

                  Ըստ իս 4-րդ տեղի գլխավոր հավակնորդները «Բետիսն» ու «Վիլյառեալն» են․ երկու թիմերի ցուցադրած ֆուտբոլն ինձ մոտ ավելի շատ հաճելի տպավորություն են թողնում, քան հակառակը։ Բայց, այստեղ կա մի մեծ բայց․․․ «Ատլետիկոն», որը սարսափելի եվրագավաթային մրցաշրջան անցկացրեց՝ ոչ միայն դուրս մնալով ՉԼ-ում հետագա պայքարից, այլ, ընդհանրապես, ավարտեց միջազգային մրցաշրջանը՝ զբաղեցնելով վերջին տեղն իր խմբում, արդեն ուրիշ խնդիրներ չունի լուծելու։ Սիմեոնիի թիմին մնացել է միայն մեկ նպատակ՝ որքան հնարավոր է բարձր տեղ զբաղեցնել ներքին առաջնությունում։ Դա լուծելի խնդիր է՝ հաշվի առնելով թիմի կազմն ու առաջատարների ներկայիս մարզավիճակը, մասնավորապես՝ Գրիզմանի ու Մորատայի։ Մնում է՝ Սիմեոնեն ինչ-որ նոր բան չմոգոնի․․․

                  Բոլորիս հետ էլ հավանաբար պատահել է այսպիսի դրվագ․ քնելուց առաջ մոռացել ենք մեզ անհրաժեշտ ժամին ֆիքսել զարթուցիչը, առավոտյան արթնացել ենք մեր ուժերով, ոչ այդ «զզվելի բուդելնիկի» մեղեդիից՝ ուշանալով դասից կամ աշխատանքից․․․ Կարծես այդպիսի իրավիճակում է հայտնվել «Սևիլյան»․․․ Այս թիմը, որին սովոր ենք տեսնել ՉԼ-ում, Եվրոպա Լիգայի եզրափակիչներում, այժմ գտնվում է․․․ 19-րդ տեղում։ Սամպաոլիի թիմը ներկա պահին պայքարում է ոչ թե մրցանակային տեղերի, այլ Լա լիգայում տեղը պահպանելու համար։ Մրցաշրջանի սկզբում այն տպավորությունն էր, որ թիմը դեռ արձակուրդում է, պատրաստ չէ նոր մրցաշրջանի մեկնարկին, դեռ ննջում է իր տաքուկ անկողնում, իսկ մինչև զարթնում, մի հատ սուրճ է խմում, արդեն մրցաշրջանի մոտ կեսը մնացել է հետևում։

                  Արդարության համար նշենք, որ Սամպաոլին այս ամենում մեղավոր չէ, նա միայն վերջերս է ստանձնել «քնած գեղեցկուհուն» արթնացնելու առաքելությունը՝ փոխարինելով «զարթուցիչը չմիացրած» Լոպետեգիին։ Զարմանալի է նաև թիմի վարած տրանսֆերային քաղաքականությունը։ Զարմանալի է, որովհետև այդ մասով պատասխանատու է Մոնչին, որը Եվրոպայի լավագույն սելեկցիոներներից մեկն է (էր)։ Երկար տարիներ հենց նրա գլխավորությամբ «Սևիլյան» ձեռք էր բերում ֆուտբոլիստների, որոնց հետո վերավաճառում էր բարձր արժեքով, հետո նորից բարեհաջող լրացնում նրանց տեղը նոր տաղանդներով։ Մոնչին առանձնանում էր հենց այդ «հոտառությամբ»՝ գտնել նոր տաղանդներ։

                  Թիմի անհաջողություններում մեծ դեր է խաղում հենց այս մրցաշրջանից առաջ վարած տրանսֆերային քաղաքականությունը։ «Սևիլյան» ամռանը կորցրեց միանգամից երկու կենտրոնական պաշտպանի, որոնք թիմի պաշտպանական գծի հենասյունն էին՝ Կունդեն ու Կարլոսը։ Նորմալ է, երբ հեռանում է հիմնական պաշտպաններից մեկը, նրան կարելի է արժանի փոխարինող գտնել, բայց կորցնել միանգամից երկուսի՞ն, և հետո էլ չգտնե՞լ նրանց խաղամակարդակին մոտ նորեկների։ Դրա փոխարեն ձեռք են բերում Իսկոյին, որն օրեր առաջ հեռացավ՝ այդպես էլ չհարմարվելով անդալուսական թիմին։ Այս մրցաշրջանի մնացած ժամանակահատվածում, կարծում եմ` «Սևիլյան» պետք է կենտրոնանա թիմային խաղը կարգավորելու վրա․ թիմին ժամանակ է պետք հարմարվելու Սամպաոլիի խաղաոճին, որը շատ է տարբերվում Լոպետեգիի փիլիսոփայությունից: Թիմն, անկասկած, դուրս կգա մրցաշարային աղյուսակի նկուղից, բայց ավելիին հավակնել դժվար թե ստացվի։ Այնպես որ, առաջիկա մի քանի ամիսը հարթակ է Սամպաոլիի համար` իր փիլիսոփայությունն ու մտահղացումները թիմում ներդնելու։

                  Իսկ ահա առաջնության մյուս անհաջողակը՝ «Էլչեն», դեռ քնած է, հավանաբար նրանց զարթուցիչը «էլ չ(ե)ի» էլ աշխատի այս տարի և նրանք կարթնանան արդեն հաջորդ մրցաշրջանում, բայց արդեն` Սեգունդայում (Իսպանիայի երկրորդ դիվիզիոն)։ Թիմն այս ընթացքում վաստակել է ընդամենը 5 միավոր, ինչը վատագույն ցուցանիշն է թոփ-5 լիգաներում։ Դե ինչ՝ ադիո՜ս, «Էլչե»։

                  ⚽ Լա լիգան՝ թվերով

                  Առաջնության ամենաարդյունավետ թիմն այս պահի դրությամբ «Ռեալն» է՝ 36 գոլով։ Մադրիդցիներից մեկ գոլ պակաս են խփել «Բարսելոնայի» ֆուտբոլիստները։ Կատալոնացիների հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է՝ 13 գոլով։ Նա ավելի շատ գոլ է խփել այս մրցաշրջանում, քան օրինակ՝ «Էլչեն» (11 գոլ) կամ «Կադիսը» (12 գոլ)։ Ամենահուսալի պաշտպանությունն ունի «Բարսելոնան»․ Չավիի թիմը բաց է թողել ընդամենը 6 գոլ․ դա լավագույն ցուցանիշն է թոփ-5 լիգաներում։ Առաջնությունում այդ ցուցանիշով երկրորդ տեղը կիսում են «Վիլյառեալն» ու «Բետիսը»՝ բաց թողած 13-ական գոլով։

                  ⚽ Լավագույն ռմբարկուները Լա Լիգայում

                  1․ Լևանդովսկի․ Բարսելոնա – 13 գոլ
                  2․ Խոսելու․ Էսպանյոլ – 10 գոլ
                  3․ Ասպաս, Բենզեմա, Իգլեսիաս, Մուրիքի — 8-ական գոլ

                  ⚽ Լավագույնները գոլային փոխանցումների քանակով

                  1․ Միկել Մորինո․ Ռեալ Սոսյեդադ – 7
                  2․ Դեմբելե․ Բարսելոնա – 5
                  3․ Գրիզման․ Ատլետիկո – 5

                   

                  Վար Բաբայան

                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Ակումբային ԱԱ․ կիսաեզրափակչի խաղերի ժամանակացույցը

                  07.07.25

                  Միլանից՝ Սաուդյան Արաբիա․ Միլանն ու Ալ-Հիլալը համաձայնության են եկել

                  07.07.25

                  Նոան մեծ բյուջե ունի, հանդես է գալիս ավելի բարձր մակարդակի առաջնությունում․ Օրահովաց

                  07.07.25

                  Լսել ենք, թե Նոան մեզնից տասն անգամ ուժեղ է, բայց ես համաձայն չեմ․ Իվանովիչ

                  07.07.25

                  ԼՐԱՀՈՍ

                  Ակումբային ԱԱ․ կիսաեզրափակչի խաղերի ժամանակացույցը

                  15:15 / 07.07.25

                  Միլանից՝ Սաուդյան Արաբիա․ Միլանն ու Ալ-Հիլալը համաձայնության են եկել

                  14:14 / 07.07.25

                  Նոան մեծ բյուջե ունի, հանդես է գալիս ավելի բարձր մակարդակի առաջնությունում․ Օրահովաց

                  13:28 / 07.07.25

                  Լսել ենք, թե Նոան մեզնից տասն անգամ ուժեղ է, բայց ես համաձայն չեմ․ Իվանովիչ

                  13:16 / 07.07.25

                  📷 Նոան ներկայացրել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի A ցուցակը

                  13:00 / 07.07.25

                  🎥 Մեքսիկայի ազգային հավաքականը հաղթել է ԱՄՆ-ին ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի եզրափակչում

                  12:03 / 07.07.25

                  Մբապեն Ռեալի բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

                  11:15 / 07.07.25

                  Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 4-րդ տեղը

                  10:15 / 07.07.25

                  Վերադարձիր ավելի ուժեղ, աստղային տղա. Ռուդիգերը աջակցել է վնասվածք ստացած Մուսիալային

                  00:30 / 07.07.25

                  Ես շատ հազվադեպ եմ այսքան զայրացած լինում․ Կոմպանին՝ Մուսիալայի վնասվածքի մասին

                  00:15 / 07.07.25

                  ՖԻՖԱ-ն 36 անգամ իջեցրել է Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի տոմսերի գները

                  23:30 / 06.07.25

                  Լուիս Դիաս, թե՞ Ռեշֆորդ․ Բարսելոնան արդեն կատարել է իր ընտրությունը

                  23:15 / 06.07.25

                  Երջանիկ ենք, բայց պետք է կենտրոնացած մնանք մինչև վերջ․ Խաբի Ալոնսո

                  22:40 / 06.07.25

                  Մբապեն Բորուսիայի դեմ խաղից հետո երկար է մնացել մարզադաշտում. հայտնի է պատճառը

                  22:10 / 06.07.25

                  Բրազիլական Պալմեյրասի սանը կարիերան կշարունակի Ալաշկերտում

                  21:51 / 06.07.25

                  Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Ռազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին՝ նվաճելով բրոնզե մեդալ

                  21:39 / 06.07.25

                  Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սարգիս Բեգոյանը հաղթեց ռուս ըմբիշին՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն

                  21:29 / 06.07.25

                  Բիստրովը խոսել է Սպերցյանի՝ Մանչեսթեր Յունայթեդ հնարավոր տեղափոխության մասին

                  21:15 / 06.07.25

                  Ռոնալդուի քույրը պատասխանել է Ժոտայի հուղարկավորությանը եղբոր բացակայության համար ուղղված քննադատություններին

                  20:45 / 06.07.25

                  Սուպերհամակարգիչը նշել է Աշխարհի ակումբային առաջնության նոր ֆավորիտին

                  20:15 / 06.07.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Ակումբային ԱԱ․ խմբային փուլի առաջին տուրի ամփոփում

                  14:00 / 19,06,25

                  Կարդալ ավելին

                  Բավարիան ջախջախեց Օքլենդ Սիթիին, իսկ ՊՍԺ-ն՝ Ատլետիկոյին. Ակումբային Աշխարհի առաջնությունը նոր թափ է ստանում

                  17:30 / 16,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  📷 Յամալի նոր սերը․ 30-ամյա Վասկեսին քննադատում են, ֆուտբոլիստին՝ զգուշացնում

                  16:30 / 19.06.25

                  Կարդալ ավելին

                  🎥 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ ֆուտբոլային հանդիպման ժամանակ

                  15:20 / 17.06.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.