27.07.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Ռոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներին

    Կատակում էր հարմար պահերին, իսկ դաշտում դառնում մեքենա. Դուգլաս Կոստան՝ Կրիշտիանուի մասին

    Պիրլոյի շուրջ ստեղծված սկանդալի պատճառով Մալդինին կարող է փոխարինող ունենալ

    Աննախադեպ քայլ Մբապեից․ ավագը թերթերում էջեր է գնել ԱԱ-2026-ից հետո ֆրանսիացիներին դիմելու համար

    Գնացեք, աղոթեք ու մեդիտացիա արե՛ք․ Ինֆանտինոյի կոշտ պատասխանը ԱԱ-2026-ի քննադատներին

    Պարտքերի մեջ խրված Ալ-Նասրը նոր եկամուտների աղբյուրներ է փնտրում

    Մոուրինյուին նա պետք չէ. Ռեալի պաշտպանը կտեղափոխվի՞ Ֆրանսիա

    Քաղաքականությունն ընդդեմ ֆուտբոլի. ինչո՞ւ են Իտալիայում արգելափակում Պիրլոյի նշանակումը

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

      📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

      🎥 Առաջին ITF մրցաշարը Արարատ ակումբում. ավարտվեց Հրաչյա Իսրայելյանի հուշամրցաշարը

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Մ-17 ԱԱ. Արարատ Ավետիսյանն ու Վազգեն Մնացականյանը կիսաեզրափակչում են. հայ ըմբիշների տպավորիչ մեկնարկը Բաքվում

        Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականները ժամանել են Բաքու. հայտնի են կազմերը

        Ծառուկյանը՝ Օլիմպիական խաղերո՞ւմ. հայ մարտիկը բացահայտել է ապագայի ծրագրերը

        Մ20 ԵԱ․ Եփրեմյանը՝ արծաթե, Ղազարյանը և Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր

        Ռազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Մ-20 ԵԱ-ի եզրափակիչ

        🎥 Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ

        🎥 Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց չեմպիոն

        🎥 Տպավորիչ հաղթանակ Երևանում. Հայկ Խլոյանը պարտության մատնեց օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

          Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

          Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

          Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

          Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

          Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

          Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

          Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Ռոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներին

            Կատակում էր հարմար պահերին, իսկ դաշտում դառնում մեքենա. Դուգլաս Կոստան՝ Կրիշտիանուի մասին

            Պիրլոյի շուրջ ստեղծված սկանդալի պատճառով Մալդինին կարող է փոխարինող ունենալ

            Աննախադեպ քայլ Մբապեից․ ավագը թերթերում էջեր է գնել ԱԱ-2026-ից հետո ֆրանսիացիներին դիմելու համար

            Գնացեք, աղոթեք ու մեդիտացիա արե՛ք․ Ինֆանտինոյի կոշտ պատասխանը ԱԱ-2026-ի քննադատներին

            Պարտքերի մեջ խրված Ալ-Նասրը նոր եկամուտների աղբյուրներ է փնտրում

            Մոուրինյուին նա պետք չէ. Ռեալի պաշտպանը կտեղափոխվի՞ Ֆրանսիա

            Քաղաքականությունն ընդդեմ ֆուտբոլի. ինչո՞ւ են Իտալիայում արգելափակում Պիրլոյի նշանակումը

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

              📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

              🎥 Առաջին ITF մրցաշարը Արարատ ակումբում. ավարտվեց Հրաչյա Իսրայելյանի հուշամրցաշարը

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Մ-17 ԱԱ. Արարատ Ավետիսյանն ու Վազգեն Մնացականյանը կիսաեզրափակչում են. հայ ըմբիշների տպավորիչ մեկնարկը Բաքվում

                Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականները ժամանել են Բաքու. հայտնի են կազմերը

                Ծառուկյանը՝ Օլիմպիական խաղերո՞ւմ. հայ մարտիկը բացահայտել է ապագայի ծրագրերը

                Մ20 ԵԱ․ Եփրեմյանը՝ արծաթե, Ղազարյանը և Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր

                Ռազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Մ-20 ԵԱ-ի եզրափակիչ

                🎥 Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ

                🎥 Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց չեմպիոն

                🎥 Տպավորիչ հաղթանակ Երևանում. Հայկ Խլոյանը պարտության մատնեց օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

                  Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

                  Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

                  Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

                  Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

                  Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

                  Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Ֆրայբուրգ և Լանս․․․ Բավարիայի և ՊՍԺ-ի անսպասելի մրցակիցնե՞րը. Իրավիճակը թոփ լիգաներում (մաս 1)

                  ArmSport-ի դիտակետում, Անգլիա, Գերմանիա, Թոփ, Իսպանիա, Իտալիա, Հեղինակային, ՖՈՒՏԲՈԼ, Ֆրանսիա
                  18.01.23 / 20:14
                  0

                  Եվրոպական թոփ-5 լիգաներում 2022/23 մրցաշրջանի հասարակածն արդեն հատված է։ Առաջարկում ենք ծանոթանալ իրավիճակներին այս առաջնություններում՝ ամփոփելով մրցաշրջանի առաջին հատվածի արդյունքները։

                  Այսօր կանդրադառնանք Բունդեսլիգային և Լիգա 1-ին, իսկ մյուս երեք առաջնությունների՝ ԱՊԼ-ի, Ա Սերիայի և Լա Լիգայի մասին կխոսենք հաջորդ նյութում, որը ևս կհրապարակվի այս շաբաթ։ Դե ինչ, սկսենք․․․

                  ⚽ Բունդեսլիգա

                  Բունդեսլիգայում արձակուրդը կշարունակվի մինչև այս հանգստյան օրերը․ առաջնությունը կվերսկվի հունվարի 20-ին, այն էլ ի՜նչ խաղով՝ «Լայպցիգ»-«Բավարիա»․․․

                  Առաջնության 15 տուրերից հետո «Բավարիան» գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Լայպցիգը» երրորդն է՝ ետ մնալով մյունխենցիներից 7 միավորով։ Իսկ երկրորդ տեղը զբաղեցնում է․․․ չէ, ոչ «Բորուսիան», այլ համեստ «Ֆրայբուրգը»։ Չնայած, ֆրայբուրգցիների ելույթները վերջին մի քանի տարիներին չենք էլ կարող ասել, որ համեստ են։ Բայց այս մասին մի փոքր ուշ։

                  Մրցաշարային աղյուսակն այս պահի դրությամբ․

                  1․ «Բավարիա» — 34 միավոր
                  2․ «Ֆրայբուրգ» — 30
                  3․ «Լայպցիգ» — 27
                  4․ «Այնտրախտ» — 27
                  5․ «Յունիոն» — 27
                  6․ «Բորուսիա Դ․» — 25
                  7․ «Վոլֆսբուրգ» — 23
                  ․․․
                  13․ «Քյոլն» — 17
                  ․․․
                  17․ «Բոխում» — 13
                  18․ «Շալկե» — 9

                  «Բավարիան», ինչպես և սպասվում է յուրաքանչյուր մրցաշրջանից առաջ, միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Քիչ է հավանականությունը, որ այս տարի Բունդեսլիգայում մենք նոր չեմպիոն կտեսնենք։ Բայց այս մրցաշրջանում Նագելսմանի թիմի ոդիսականն այդքան էլ հեշտ չի լինելու։ Եվ դրա համար կա առնվազն երկու պատճառ։ Նախ, անկախ արդյունքներից, զգացնել է տալիս Լևանդովսկու հեռանալը, այսինքն՝ որակյալ կենտրոնական հարձակվողի բացակայությունը։ Ճիշտ է, մինչ ԱԱ-ի մեկնարկը հիանալի հատված անցկացրեց Չուպո Մոտինգը, բայց հարցական է՝ կկարողանա՞ նա այդ նույն ոգևորությամբ և, առավել ևս, արդյունավետությամբ շարունակել մրցաշրջանի երկրորդ հատվածը։ Գումարած, նրա հետ պայմանագրի երկարաձգումն անընդհատ ձգձգվում է, կողմերը չեն կարողանում մինչ այժմ կոմպրոմիսի գալ, իսկ դա ևս կարող է ազդել ֆուտբոլիստի ելույթների վրա։ Նոր հարձակվող ձեռք բերելու մասին էլ ինչ-որ լուրջ խոսակցություններ դեռ չկան։ Չմոռանանք նաև դարպասապահի խնդիրը․ Նոյերը բաց կթողնի այս մրցաշրջանի մնացած հատվածը վնասվածքի պատճառով, իսկ նրան արժանի փոխարինող դեռ թիմը չի գտել։ Խոսակցություններ կան, որ բավարացիները կարող են ձեռք բերել Զոմերին Մյոնխենգլադբախի «Բորուսիայից», բայց վերջիններս համառ են և չեն ցանկանում այս ձմեռ բաժանվել իրենց առաջատարից։

                  Կադրային խնդիրներից զատ, «Բավարիային» սպասվում է նաև Չեմպիոնների լիգան։ Նրանց մրցակիցը 1/8 եզրափակչում կլինի․․․ ՊՍԺ-ն։ Այո, այսպիսի վաղ փուլում կհանդիպեն գերմանական և ֆրանսիական ֆուտբոլի հեգեմոնները։ Եթե Նագելսմանն ու ընկերները դուրս գան հաջորդ փուլ, ապա նրանց միջազգային մրցաշրջանը կերկարաձգվի, իսկ միաժամանակ երկու մրցաշարերում պայքարելն արդեն դժվար կլինի։ Այս ամենի հակառակ կողմը․ եթե թիմը ՉԼ-ում ճանապարհը զիջի փարիզցիներին, ապա կկարողանա ամբողջությամբ կենտրոնանալ ներքին առաջնության վրա։ Այդ դեպքում մյունխեցիները գրեթե ոչ մի հնարավորություն չեն թողնի մրցակիցներին չեմպիոնական մրցավազքում։

                  Ամփոփենք մյունխենցիների սյունակը․ վերը նշված խնդիրների առկայության դեպքում էլ «Բավարիան» պետք է որ խնդիրներ չունենա առաջնությունում, պարզապես այս ամենը «քար է անիվի տակ», որը որոշակիորեն կազդի թիմի ընթացիկ ելույթների, բայց չեմ կարծում` վերջնական արդյունքի վրա։ Համենայն դեպս, երկու մրցաշարերում հաջողությամբ մրցակցելու համար ցանկալի է այդ խնդիրների լուծումը շուտ գտնելը։

                  Իսկ հիմա «Ֆրայբուրգի» մասին։ Այս ակումբը շարունակում է զարմացնել իր ելույթներով։ Վերջին մի քանի մրցաշրջանում ֆրայբուրգցիները հայտնվում են եվրագավաթային գոտում, իսկ այս տարի նրանք լավ հնարավորություն ունեն նաև ՉԼ-ի ուղեգիր ստանալ։ Հարկ է նշել ակումբի ղեկավարության և հատկապես սելեկցիոն բաժնի գրագետ աշխատանքը։ Ամեն տարի թիմը բաժանվում է մի շարք առաջատարներից, բայց կարողանում է ճիշտ տրանսֆերային քաղաքականության շնորհիվ ոչ միայն մնալ որպես մարտունակ թիմ, այլ էլ ավելի զարգացնել հաջողությունները։ Օրինակ՝ Դոանի տրանսֆերը, ում ձեռք բերեցին 8,5 մլն եվրոյով ՊՍՎ-ից։ Նա կարճ ժամանակահատվածում դարձավ թիմի առաջատարներից մեկը, իսկ հիմա նրա ծառայություններով հետաքրքրված են մի շարք թոփ ակումբներ։

                  Կցանկանայի նշել ևս մեկ ակումբ, որը լավ տպավորություն է թողնում վերջին տարիներին։ Խոսքը «Յունիոնի» մասին է։ Բեռլինյան թիմը, որը չի դասվում գերմանական թոփերի շարքին, արդեն երկրորդ մրցաշրջանն անընդմեջ պայքարում է եվրագավաթային տեղերի համար։

                  Շատ լավ տպավորություն է թողնում նաև «Այնտրախտը»։ Եվրոպա լիգայի գործող հաղթողն այս տարի կմասնակցի ՉԼ-ի փլեյ-օֆֆին, և այս ամենի հետ հանդերձ, շարունակում է հաջող հանդես գալ նաև Բունդեսլիգայում։ Շատ բան կախված կլինի այս ձմեռային տրանսֆերային պատուհանից։ Եթե թիմը պահպանի առաջատարներին՝ Կամադային, Նդիկային, Լինդստրյոմին ու Կոլո-Մուանիին, ապա հաջորդ մրցաշրջանի ՉԼ-ի ուղեգրի համար պայքարն իրատեսական է թվում։ Չեմ կարծում, որ ֆրանկֆուրտյան ակումբը ՉԼ-ում 1/8 եզրափակչից առաջ կգնա․ նրանց մրցակիցը հիանալի մրցաշրջան անցկացնող «Նապոլին» է։ Այնպես որ, Գլասների գլխավոր խնդիրը հաջորդ մրցաշրջանի համար ակումբային ֆուտբոլի գլխավոր մրցաշարի ուղեգրի ձեռքբերումն է՝ տեղ զբաղեցնելով լավագույն քառյակում։

                  Դորտմունդի «Բորուսիան» և «Լայպցիգը», ինչպես վերջին տարիներին, այս պահի դրությամբ ևս չեն կարող հավասար մրցակցություն թելադրել մյունխենցիներին։ Ավելին, վերը նշված եռյակը՝ «Ֆրայբուրգը», «Յունիոնը» և «Այնտրախտը», կարող է զրկել այս թիմերին նույնիսկ ՉԼ-ի ուղեգրից հաջորդ մրցաշրջանի համար։ Չմոռանանք նաև «Վոլֆսբուրգին» ու Մյոնխենգլադբախի «Բորուսիային», որոնք ևս պայքարում են եվրագավաթային տեղերի համար։ «Բորուսիային» և «Լայպցիգին» առաջին հերթին անհրաժեշտ է կայունություն իրենց ելույթներում, չպետք է միավորներ բաժանել առաջնության միջնամասում գտնվող կամ հետնապահ թիմերին, շատ բան կախված կլինի հենց անմիջական մրցակիցներ հետ հանդիպումներից, ինչպես նաև իրենց առաջատարների՝ Բելինգհեմի և Նկունկուի մարզավիճակից։

                  Բավականին հաճելի տպավորություն է թողնում նաև «Վերդերը»։ Բրեմենյան ակումբը Բունդեսլիգա վերադառնալուց հետո փոքր քայլերով, բայց որոշակի առաջխաղացում է գրանցում, իսկ նրանց հարձակվող Ֆուլկրուգը թերևս այս մրցաշրջանի գլխավոր բացահայտումներից մեկն է գերմանական լիգայում։ Իսկ «Բայերն» անձամբ ինձ համար առաջնության գլխավոր հիասթափություններից մեկն է։ Անսպասելի էր նրանց այսքան անհաջող ելույթներն այս մրցաշրջանում։ Բայց, դեռ ամեն ինչ առջևում է, ոչինչ կորած չէ, առաջնության կեսից ավելին դեռ առջևում է, և «դեղագործներն» իրավիճակը «բուժելու» հնարավորություն դեռ ունեն։ Սակայն նույնը չեմ կարող ասել «Շալկեի» մասին։ Գերմանական ֆուտբոլի երբեմնի ուժեղագույն ակումբներից մեկը 9-ը միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Եվ, անկեղծ ասած, նրանց դեպքում այդքան էլ վստահ չեմ, որ թիմի արդյունքերը կբարելավվեն։ Այս պահի դրությամբ «հանքափորները» երկրորդ Բունդեսլիգա վերադառնալու թիվ մեկ թեկնածուն են։

                  Եվ վերջում չմոռանանք նաև Սարգիս Ադամյանի «Քյոլնի» մասին։ Այս ակումբից մրցաշրջանի մեկնարկից առաջ սպասելիքներն այդքան էլ մեծ չէին։ Թիմի նպատակն առաջնությունում տեղը պահպանելն ու որքան հնարավոր է բարձր հորիզոնական զբաղեցնելն է։ Այս պահի դրությամբ «Քյոլնը» հաջողությամբ կատարում է այդ խնդիրը․ թիմը 17 միավորով 13-րդ հորիզոնականում է։

                  ⚽ Լավագույն ռմբարկուները Բունդեսլիգայում

                  1․ Քրիտոֆեր Նկունկու․ Լայպցիգ — 12 գոլ
                  2․ Ֆուլկրուգ․ Վերդեր — 10 գոլ
                  3․ Մարկուս Թյուրամ․ Բորուսիա Մ․ — 10 գոլ

                  ⚽ Լավագույնները գոլային փոխանցումների քանակով 

                  1․ Կոլո Մուանի․ Այնտրախտ — 9
                  2․ Պլեա․ Բորուսիա Մ․ — 7
                  3․ Սոբոսլայի․ Լայպցիգ — 7

                  ⚽ Լիգա 1

                  Ֆրանսիայի առաջնությունն այս տարի ևս բավականին հետաքրքիր է։ Եթե մրցաշրջանի սկզբում թվում էր, որ ՊՍԺ-ն առանց որևէ դժվարության նորից կլինի առաջինը և հերթական տիտղոսը կվերցնի ներքին առաջնությունում, ապա այժմ չենք կարող ասել, որ Գալտիեի թիմի համար ամեն ինչ այդքան հեշտ կլինի։

                  Առաջնության մեկնարկում Մեսսի, Մբապե, Նեյմար եռյակը պարզապես փայլում էր, թիմը վստահ էր գործում ինչպես ներքին առաջնությունում, այնպես էլ ՉԼ-ում։ Բայց ԱԱ-ից հետո պատկերը փոքր-ինչ փոխվեց․ փարիզցիների վերջին խաղում «Ռենից» պարտությունը դրա ապացույցն է։ Միգուցե, սա ժամանակավոր երևույթ է, թիմին, այսպես ասած, «ռեստարտի» կարիք էր անհրաժեշտ․․․ միգուցե․․․ Բայց, այս պահին առաջնությունում ՊՍԺ-ն չունի ահռելի առավելություն մոտակա մրցակիցներից․

                  Մրցաշարային աղյուսակն այս պահի դրությամբ․

                  1․ ՊՍԺ — 47 միավոր
                  2․ «Լանս» — 44
                  3․ «Մարսել» — 42
                  4․ «Մոնակո» — 37
                  5․ «Ռեն» — 37
                  ․․․․
                  19․ «Օսեր» — 13
                  20․ «Անժե» — 8

                  Այն, որ ՊՍԺ-ն կհաղթի առաջնությունը, ճիշտն ասած գրեթե չենք էլ կասկածում, բայց հաճելի է հետևել այս մրցակցությանը գահի համար։ Չմոռանանք, որ փարիզցիները պայքարում են նաև ՉԼ-ում, ինչը, բնականաբար, կարող է ազդել նրանց ելույթների վրա Լիգա 1-ում։ Չեմպիոնների լիգայում մրցակիցը, հիշեցնենք, «Բավարիան» է։ Եվ, որպեսզի չկրկնվենք, ինչն ասել ենք վերևում բավարացիների մասին, փարիզցիները ներքին առաջնությունում նույն կարգավիճակում են, ինչ մյունխենցիները։

                  Այս մրցաշրջանի գլխավոր բացահայտումներից մեկը «Լանսն» է: Մրցաշրջանի մեկնարկից առաջ ո՞ւմ մտքով կանցներ, որ Ֆրենկ Հեյսի թիմը ՊՍԺ-ի հետ կպայքարի չեմպիոնության համար։ «Լանսի» կազմը համալրված չէ անվանի ֆուտբոլիստներով․ այս թիմից կառանձնացնենք բելգիացի հարձակվող Օպենդային և լեհ կիսապաշտպան Ֆրանկովսկուն։ Թիմը շատ լավ տպավորություն է թողնում այս մի քանի ամսվա ընթացքում, և եթե այս տեմպով շարունակի գործել, ապա հաջորդ մրցաշրջանում մենք նրան կտեսնենք ՉԼ-ում։

                  Համառ պայքար է սպասվում նաև ՉԼ-ի երրորդ ուղեգրի համար։ Այս պահին երրորդը «Մարսելն» է, բայց «Մոնակոն» ու «Ռենն» այդքան էլ հեռու չեն։ Այնպես որ, այս 5 ակումբներն էլ, կարծում եմ, միմյանց միջև կբաշխեն եվրագավաթային ուղեգրերը։ Եվրագավաթների համար պայքարին միանշանակ կխառնվի նաև «Լիլը»․ թիմը լավ մարզավիճակում է այս պահին և ընդամենը մի քանի միավորով է ետ մնում եվրագավաթային գոտուց։

                  Տպավորիչ մրցաշրջան են անցկացնում նաև «Լորյանն» ու «Կլերմոնը», որոնք ամրապնդվել են մրցաշարային աղյուսակի լավագույն տասնյակում և այժմ հանդիսանում են առաջնության «ամուր ընկույզները»։ Այս դուետի դեմ հանդիպումներն իսկական գլխացավանք են մրցակիցների համար։

                  Իսկ ահա «Նիցան» ու «Լիոնը» անսպասելիորեն ոչ այդքան տպավորիչ մրցաշրջան են անցկացնում։ Թիմերն իրենց կազմով ու ներուժով միանշանակ կարող էին պայքարել մրցանակային տեղերի համար։ Այս պահին նրանք ունեն 25-ական միավոր և բավականին հետ են եվրագավաթային գոտուց։ «Նիցան» օրերս բաժանվեց գլխավոր մարզիչ Ֆավրից և այս նյութը գրելու պահին դեռ նոր մարզչի որոնումների մեջ են։ Խոսակցություններ կան, որ թիմը հնարավոր է գլխավորի Սաուդյան Արաբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Էրվե Ռենարը։ Շատ հետաքրքիր և խոստումնալից տարբերակ է։ Իմ կարծիքով, արդյունավետ տրանսֆերային արշավն այս ձմեռ ևս կարող է բարելավել այս երկու թիմերի արդյունքները Լիգա 1-ում։ Առաջնության կեսը դեռ առջևում է․․․

                  Իսկ ահա «Անժեն», որը 19 խաղից հետո վաստակել է ընդամենը 8 միավոր, արդեն կարող է նախապատրաստվել հաջորդ մրցաշրջանը Լիգա 2-ում անցկացնելուն։ Նշենք, որ այս պահին ֆրանսիական ակումբը վատագույն երրորդ ցուցանիշն ունի միավորների քանակով թոփ-5 լիգաներում՝ «Կրեմոնեզեից» (7) և «Էլչեից» (5) հետո։

                  ⚽ Լավագույն ռմբարկուները Լիգա 1-ում

                  1․ Կիլիան Մբապե․ ՊՍԺ — 13 գոլ
                  2․ Ջոնաթան Դեյվիդ․ Լիլ — 12 գոլ
                  3․ Մոֆի․ Լորյան — 12 գոլ

                  ⚽ Լավագույնները գոլային փոխանցումների քանակով

                  1․ Նեյմար․ ՊՍԺ — 10
                  2․ Մեսսի․ ՊՍԺ — 10
                  3․ Ջոնաթան Կլաուս․ Մարսել — 7

                  Եթե կարճ ամփոփենք այս ամենը, կարծում եմ, որ այս տարի «Բավարիան» և ՊՍԺ-ն կպահպանեն իրենց առաջնություններում չեմպիոնական տիտղոսն, եթե, իհարկե, ինչ-որ արտառոց բան տեղի չունենա։ Իհարկե, զիլ կլիներ տեսնել «Ֆրայբուրգին» կամ «Լանսին» չեմպիոնի կարգավիճակում, բայց «Լեսթերի» հեքիաթն այս անգամ մի փոքր անհավանական է թվում։ Այո՛, նոր չեմպիոն ամենայն հավանականությամբ չենք տեսնի, բայց այս պահին երկու առաջնություններում էլ մրցանակային տեղերի պայքարում շատ հետաքրքիր ինտրիգ կա․․․

                   

                  Վար Բաբայան

                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Ռոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներին

                  27.07.26

                  Կատակում էր հարմար պահերին, իսկ դաշտում դառնում մեքենա. Դուգլաս Կոստան՝ Կրիշտիանուի մասին

                  27.07.26

                  Պիրլոյի շուրջ ստեղծված սկանդալի պատճառով Մալդինին կարող է փոխարինող ունենալ

                  27.07.26

                  Մ-17 ԱԱ. Արարատ Ավետիսյանն ու Վազգեն Մնացականյանը կիսաեզրափակչում են. հայ ըմբիշների տպավորիչ մեկնարկը Բաքվում

                  27.07.26

                  ԼՐԱՀՈՍ

                  Ռոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներին

                  19:19 / 27.07.26

                  Կատակում էր հարմար պահերին, իսկ դաշտում դառնում մեքենա. Դուգլաս Կոստան՝ Կրիշտիանուի մասին

                  18:25 / 27.07.26

                  Պիրլոյի շուրջ ստեղծված սկանդալի պատճառով Մալդինին կարող է փոխարինող ունենալ

                  17:18 / 27.07.26

                  Մ-17 ԱԱ. Արարատ Ավետիսյանն ու Վազգեն Մնացականյանը կիսաեզրափակչում են. հայ ըմբիշների տպավորիչ մեկնարկը Բաքվում

                  16:00 / 27.07.26

                  Աննախադեպ քայլ Մբապեից․ ավագը թերթերում էջեր է գնել ԱԱ-2026-ից հետո ֆրանսիացիներին դիմելու համար

                  15:26 / 27.07.26

                  Գնացեք, աղոթեք ու մեդիտացիա արե՛ք․ Ինֆանտինոյի կոշտ պատասխանը ԱԱ-2026-ի քննադատներին

                  14:16 / 27.07.26

                  Պարտքերի մեջ խրված Ալ-Նասրը նոր եկամուտների աղբյուրներ է փնտրում

                  13:20 / 27.07.26

                  Դանա Ուայթը հայտնել է վնասվածքի պատճառով Քոնոր Մաքգրեգորի բացակայության ժամկետը

                  12:25 / 27.07.26

                  Մոուրինյուին նա պետք չէ. Ռեալի պաշտպանը կտեղափոխվի՞ Ֆրանսիա

                  11:15 / 27.07.26

                  Քաղաքականությունն ընդդեմ ֆուտբոլի. ինչո՞ւ են Իտալիայում արգելափակում Պիրլոյի նշանակումը

                  10:33 / 27.07.26

                  Նա այն ֆուտբոլիստն է, ով անհրաժեշտ է մեզ, ՄՅՈՒ-ն պետք է ձեռք բերի նրա տրանսֆերը․ Քին

                  00:30 / 27.07.26

                  🎥 Ռանոսն առաջին գոլն է խփել Տեներիֆեի կազմում

                  00:04 / 27.07.26

                  Եվրոպական գրանդից հաստատել են, որ բանակցություններ են վարում Ռոմերոյի տրանսֆերի շուրջ

                  23:41 / 26.07.26

                  HERE WE GO! Ռոմանոն հաստատեց Ռեալի նոր տրանսֆերի տեղեկությունը

                  23:18 / 26.07.26

                  Ալ-Հիլալը Սաուդյան լիգայի պատմության ռեկորդային տրանսֆերն է նախատեսել

                  23:08 / 26.07.26

                  Հայտնի է՝ երբ Ռեալը կհայտարարի նոր տրանսֆերի մասին․ նոր մանրամասներ

                  22:33 / 26.07.26

                  Անգլիական ակումբը պատրաստ է Վինիսիուսին առաջարկել ակումբի պատմության ամենաթանկարժեք պայմանագիրը

                  22:05 / 26.07.26

                  🎥 59-ամյա Միուրան գոլ է խփել պաշտոնական խաղում

                  21:45 / 26.07.26

                  Սանչոն հնարավոր է կարիերան շարունակի ոչ Եվրոպայում

                  21:07 / 26.07.26

                  Ինտերն ընկերական խաղում հաղթանակ է տոնել

                  21:00 / 26.07.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  🏆 ԻՍՊԱՆԻԱՆ՝ ԱԱ-2026-ի ՉԵՄՊԻՈՆ

                  02:02 / 20,07,26

                  Կարդալ ավելին

                  Ավելին քան պարզապես ֆուտբոլ. ինչու է Արգենտինայի այս հավաքականն արդեն հաղթել ԱԱ-2026-ում

                  16:16 / 19,07,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Միջազգային ֆուտբոլ

                  🎥 59-ամյա Միուրան գոլ է խփել պաշտոնական խաղում

                  21:45 / 26.07.26

                  Կարդալ ավելին

                  Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո

                  20:41 / 26.07.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.