Լեանդրո Տրոսարդը մոտ է «Բրայթոնից» «Արսենալ» տեղափոխվելուն:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով՝ լոնդոնյան ակումբը պատրաստ է գործարքը փակել առաջիկա մի քանի ժամում։ Վինգերի տեղափոխության շուրջ բանակցությունները շատ արագ են ընթանում. դրանք արդեն վերջնական փուլում են:
«Արսենալը» լիովին համաձայնության է եկել Տրոսարդի հետ անձնական պայմանագրի պայմանների շուրջ։ Խաղացողի հետ երկարաժամկետ պայմանագիր կկնքվի։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բելգիացին կարող է հեռանալ «Բրայթոնից»՝ մարզիչ Ռոբերտո Դե Զերբիի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։
Տրոսարդն ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում անցկացրել է 16 հանդիպում և դարձել 7 գոլի հեղինակ, ինչը թիմում լավագույն արդյունքն է։
























































