«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»։
Իսպանական ակումբը ցանկանում է ամռանն անվճար ձեռք բերել 32-ամյա ֆուտբոլիստին հայտնում է Mundo Deportivo-ն՝ հղում անելով The Telegraph-ին: Կատալոնական ակումբը ցանկանում է ուժեղացնել թիմի կիսապաշտպանության գիծը։
Գյունդողանի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։ Նա «Մանչեսթեր Սիթիում» է հանդես գալիս 2016 թվականից։
























































