«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»։
Իսպանական ակումբն ուզում է 32-ամյա խաղացողին ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակով։ Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։ Կատալոնական ակումբը հետաքրքրված է ֆուտբոլիստի տրանսֆերն անվճար իրականացնելով։
Գյունդողանի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև մրցաշրջանի ավարտ։ Նա «Մանչեսթեր Սիթիում» է 2016 թվականից։
























































