«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Էլանգան կարող է համալրել Դորտմունդի «Բորուսիայի» կազմը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբն արդեն բանակցություններ է վարում մանկունիանցիների հետ՝ մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով Էլանգիին ձեռք բերելու համար։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Էլանգան ՄՅՈւ-ի կազմում անցկացրել է 13 հանդիպում և դարձել 1 գոլային փոխանցման հեղինալ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին «Բորնմութն» ու «Էվերթոնը», սակայն շվեդ խաղացողի համար առաջնահերթություն կլինի Բունդեսլիգա տեղափոխվելն ու Չեմպիոնների լիգայում խաղալու հնարավորությունը։
























































