«Լիվերպուլի» և «Էվերտոնի» նախկին մարզիչ Ռաֆալ Բենիտեսը մտադիր է շարունակել կարիերան ԱՊԼ-ում, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
62-ամյա իսպանացին կցանկանար վերադառնալ Անգլիա և գլխավորել Պրեմիեր լիգայի ակումբներից մեկը։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Բենիտեսը «Վեսթ Հեմի» գլխավոր մարզչի թեկնածուների ցուցակում է։
59-ամյա Դևիդ Մոյեսը մոտ ապագայում կարող է հեռացվել թիմից՝ վատ արդյունքների պատճառով: «Վեսթ Հեմը» 19 խաղից հետո 15 միավորով 20-րդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։
























































