Շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մակտոմինայը կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»:
«Նյուքասլը» հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով, որն անհանգստացած է ընթացիկ մրցաշրջանում անբավարար խաղաժամանակ ստանալու պատճառով: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Եթե «Նյուքասլը» տեսնի, որ ՄՅՈՒ-ն պատրաստ է վաճառել շոտլանդացուն, ապա առաջարկ կանի նրա տրանսֆերի վերաբերյալ: Անձամբ ֆուտբոլիստը դեմ չէ տեղափոխությանը:
Ակումբը հետաքրքրված է նաև կիսապաշտպան Ռուբեն Նեվեշը, բայց «Վուլվերհեմփթոնը» մտադիր չէ հունվարին բաժանվել նրանից, իսկ «Նյուքասլը» չի կարող իրեն թույլ տալ ձեռք բերել պորտուգալացուն ձմռանը:
«Նյուքասլը» ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Թիմը 19 խաղից հետո 38 միավոր է վաստակել: ՄՅՈՒ-ն 38 միավոր ունի իր ակտիվում և թիմի հետ կիսում է 3-րդ հորիզոնականը:
























































