Յուրգեն Կլոպը չի մտածում «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, գրում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Գերմանացի մասնագետը լիարժեք աջակցություն է վայելում նաեւ անգլիական թիմի ղեկավարության կողմից։
Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում Յուրգեն Կլոպի թիմը պարտություն կրեց «Բրայթոնից» (0:3): Մինչ այդ նա Անգլիայի գավաթում ոչ-ոքի էր խաղացել «Վուլվերհեմփթոնի» հետ (2:2), իսկ առաջնությունում պարտվել էր «Բրենթֆորդին» (1:3):
Ներկա պահին «Կարմիրները» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 9-րդ տեղում են՝ 18 հանդիպումներից վաստակած 28 միավորով:
























































