«Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանն ասել է, որ կցանկանար երևանյան ակումբում տեսնել «Սպարտակի» նախկին կիսապաշտպան Դենիս Գլուշակովին։
Գալստյանը 35-ամյա Գլուշակովի առաջին մարզիչն է եղել։ Ֆուտբոլիստը «Խիմկիից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակ ունի։
«Իհարկե, կցանկանայի Դենիսին տեսնել մեր ակումբում։ Սրա հետ կապված դեռ չենք շփվել, բայց միշտ ուրախ եմ նրան տեսնել ու լսել հայկական հողում։ Չնայած Գլուշակովը հիմա այնքան լավ մարզավիճակում է, որ նրան 100% ինչ-որ ռուսական ակումբ պայմանագիր կառաջարկի։ Բայց, եթե ինչ, Հայաստանը Դենիսի համար միշտ բաց է»,- ասել է Գալստյանը Sport24-ի լրագրողի հետ զրույցում։