Ձմեռային նախապատրաստական շրջանի ընթացքում «Ուրարտուն» ստուգողական հանդիպում կանցկացնի։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ մինչ արտասահմանյան հավաքի մեկնելը երևանյան թիմը սեփական հարկի տակ ուժերը կչափի «Վանի» հետ։ Խաղը կմեկնարկի 13։00-ին և ուղիղ եթերով կհեռարձակվի ակումբի յութուբյան ալիքով։
Հիշեցնենք, որ Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը մարզումները վերսկսել է հունվարի 11-ից և առայժմ նախապատրաստվում է սեփական մարզաբազայում։