Կատարի ներկայացուցիչներըւ կարող են ձեռք բերել անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը, որն ամերիկյան Fenway Sports Group ամերիկյան ընկերության կողմից վաճառքի է հանվել:
««Լիվերպուլ» ակումբի ձեռքբերումը Կատարի համար առաջնային նպատակ է համարվում: Երկրում շատ են հետաքրքրված դրանում, բվայց այս պահին գործարքն ավարտված չէ: Տեսնենք՝ ինչ կլինի առաջիկա մի քանի օրերին»,- կատարցի լրագրող Մոհամեդ-Սայիդ Ալ-Քաաբիի խոսքերն է փոխանցում The Anfield Talk-ը:
Ամերիկյան Fenway Sports Group ընկերության հիմնադիր Ջոն Հենրին «Լիվերպուլը» ձեռք է բերել 2010 թվականին: Նրա ղեկավարման օրոք ակումբը 2019 թվականին հաղթել է Չեմպիոնների լիգայում, իսկ 2020 թվականին՝ ԱՊԼ-ում: Անգլայի առաջնության ընթացիկ առաջնությունում մերսիսայդցիները մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 18 խաղից հետո վաստակած 28 միավորով:
























































