Գարի Նևիլը կարծում է, որ «Արսենալը» չի հաղթի Անգլիայի Պրեմիեր լիգան, չնայած 8 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ։
««Արսենալը» չի հաղթի Պրեմիեր լիգան, «Մանչեսթեր Սիթին» կդառնա չեմպիոն, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը», կարծում եմ, կավարտի մրցաշրջանը 2-րդ տեղում: Բայց ես նաև ասել էի, որ «Լեսթերն» էլ չեմպիոն չի դառնա․․․ Եվ ես գիտեմ, որ այս խոսքերը կզայրացնեն լոնդոնյան թիմի երկրպագուներին:
Ես կցանկանայի, որ չեմպիոն դառնար «Արսենալը», այլ ոչ թե «Մանչեսթեր Սիթին»։ Կարծում եմ, որ դա պարզապես հիանալի կլիներ Պրեմիեր լիգայի համար:
Խոսքս Պրեմիեր լիգայի նկատմամբ հետաքրքրության մասին է։ Հինգ տարի մենք դիտել ենք, թե ինչպես է «Մանչեսթեր Սիթին» հաղթում ամեն ինչ իր ճանապարհին, եթե հաշվի չառնեք «Լիվերպուլը»: Եվ այն միտքը, որ «Արսենալը» կարող է պարզապես հաղթել Պրեմիեր լիգան, լավ է մեր լիգայի համար:
Ես կցանկանայի տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» չեմպիոնական տիտղոսը, բայց չեմ կարծում, որ դա տեղի կունենա այս մրցաշրջանում»,- ասել է Նևիլն իր փոդքաստում։
























































