Թուրինի «Յուվենտուսի» կենտրոնական հարձակվող Դուշան Վլահովիչը կարիերան Անգլիայի Պրեմիեր լիգայում շարունակելու տարբերակ ունի։
Calciomercato-ի տեղեկություններով՝ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։
Աղբյուրը նշում է, որ «Արսենալի» ղեկավարությունը պատրաստ է հարձակվողի տրանսֆերի համար վճարել մոտ 80 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Վլահովիչը «ծեր սինյորայի» կազմում մասնակցել է 15 հանդիպման։ Նա դարձել է յոթ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Վլահովիչի և թուրինյան ակումբի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը նախատեսված է ևս 4 տարով։
























































