«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Տոտենհեմի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (2:0)։
«Ինձ ամեն ինչ դուր եկավ․ինչպես խաղացինք, մեր ցուցադրած բնավորությունը, ինչպես բոլոր խաղացողներն արեցին իրենց գործը: Վստահ եմ, որ մենք շատ ուրախացրինք «Արսենալի» երկրպագուներին:
Սա խաղացողների զարմանալի խումբ է: Կարծում եմ՝ մենք այսօր ևս մեկ մեծ քայլ առաջ ենք կատարել։ Մենք նախկինում հաղթել ենք մեծ խաղերում, բայց իսկապես հաճելի էր տեսնել, թե ինչպես հաղթեցինք այսօր:
Մենք շատ ագրեսիվ էինք։
Ռեմսդեյլի հետ կապված միջադե՞պը։ Ես նրան չեմ տեսել։ Ես հիանալի ֆուտբոլային հանդիպում եմ դիտել, և հենց դրա մասին եմ ուզում խոսել»,- Արտետայի խոսքն է մեջբերել Sky Sports-ը:
«Արսենալն» ամրապնդել է առաջատարի դիրքը Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։ Միկել Արտետայի գլխավորած թիմը վաստակել է 47 միավոր և այժմ 8 միավորով առաջ է երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիից»։
























































