«Արսենալի» դարպասապահ Աարոն Ռեմսդեյլը մեկնաբանել է ԱՊԼ-ի 20-րդ տուրի խաղի ավարտից հետո «Տոտենհեմի» երկրպագուի հետ տեղի ունեցած միջադեպը։
Տանտերերի երկրպագուն ոտքով հարվածել է «Արսենալի» դարպասապահի թիկունքին:
«Տոտենհեմի» երկրպագուները ամբողջ խաղի ընթացքում ճնշում էին գործադրում ինձ վրա, ես պատասխանեցի նրանց։ Մարդիկ մարզական տեսանկյունից դա ընդունեցին, բայց մի երկրպագու փորձեց թեթև հարվածել մեջքիս:
Ափսոս, քանի որ, ի վերջո, դա պարզապես ֆուտբոլային խաղ է: Երկու թիմերի խաղացողներն էլ փորձեցին ինձ տանել, բայց, բարեբախտաբար, ոչ մի սարսափելի բան տեղի չունեցավ։
Սա տհաճ դրվագ է, բայց վստահ եմ, որ մենք կվայելենք մեր հաղթանակը, երբ վերադառնանք հանդերձարան»,- մեջբերում է դարպասապահին Sky Sports-ը։
























































