Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի «Տոտենհեմ» — «Արսենալ» (0:2) հանդիպման ավարտից հետո տհաճ միջադեպ է տեղի ունեցել։
Խաղադաշտում միմյանց են բախվել «զինագործների» դարպասապահ Աարոն Ռեմսդեյլը և հյուրերի հարձակվող Ռիշարլիսոնը։
Երբ Ռեմսդեյլին դուրս են բերել խաղադաշտի սահմաններից, «Տոտենհեմի» երկրպագուներից մեկը դուրս է եկել տրիբունայից և ոտքով հարվածել դարպասապահին:
























































