Միխայիլ Մուդրիկը մեկնաբանել է «Շախտյորից» «Չելսի» տեղափոխությունը։
«Շատ ուրախ եմ «Չելսիի» հետ պայմանագիր կնքելու համար»։ Սա մեծագույն ակումբ է, որը խաղում է ֆանտաստիկ առաջնությունում: Ինձ համար շատ գրավիչ նախագիծ է կարիերայիս այս փուլում։
Անհամբերությամբ սպասում եմ Գրեմ Փոթերի և նրա անձնակազմի ղեկավարությամբ աշխատելուն ու սովորելուն»,- 22-ամյա վինգերի խոսքն է մեջբերել լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։
Նախկինում հաղորդվում էր, որ Միխայիլի համար «Չելսին» կվճարի 70+40 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստը կվաստակի տարեկան 7,5 միլիոն եվրո։
























































