«Նիցայի» կիսապաշտպան Մարիո Լեմինան տեղափոխվել է «Վուլվերհեմփթոն»։
Ինչպես տեղեկացնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը, 29-ամյա գաբոնցին պայմանագիր է ստորագրել մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Տրանսֆերի գումարը չի նշվում։
Լեմինան «Նիցայում» հանդես է գալիս 2021 թվականի հուլիսից։ 2022/23 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 22 խաղում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Կիսապաշտպանը Անգլիայում խաղալու փորձ ունի, նա խաղացել է «Սաութհեմփթոնում» և «Ֆուլհեմում»։
























































