ՄՅՈՒ-ի նախկին հարձակվող Էրիկ Կանտոնան կարծում է, որ ակումբը վերջին ժամանակներս դժվարություններ է ունենում բարձրակարգ խաղացողների ձեռք բերելու հարցում։
«Երբ ՄՅՈՒ-ն մարզում էր Ալեքս Ֆերգյուսոնը, եթե ակումբին պետք էր լինում աշխարհի լավագույն խաղացողը, նա տեղափոխվում էր Անգլիա, որովհետև թիմը հաղթում էր և՛ ներքին մրցաշարերում, և՛ Եվրոպայում։ Այն աշխարհի խոշորագույն ակումբն էր, նրանք գումար ունեին ցանկացած խաղացողի համար։
Հիմա ամեն ինչ այլ է, որովհետև լավագույն ֆուտբոլիստներն ուզում են տիտղոսներ նվաճել, իսկ «Յունայթեդը» դրա հետ կապված խնդիրներ ունի։ Պետք է խելացի գործել՝ ինչպես «Լիվերպուլը»։ Նրանք գնեցին Սադիո Մանեին և Մոհամեդ Սալահին, որոնք աշխարհի լավագույն խաղացողները չէին, բայց հայտնվեցին հիանալի մթնոլորտ ունեցող գերազանց թիմում, միասին նրանք հաղթեցին։ Իսկ արդեն հետո նրանք դարձան լավագույնները։ Դա գերազանց օրինակ է «Յունայթեդի» համար»,- Կանտոնայի խոսքերն է փոխանցում Goal-ը։
























































