«Լիվերպուլի» եզրային պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պատմել է, թե ինչպես է հաղթահարել երկրպագուների քննադատությունը.
«Ես միշտ իմացել եմ, որ ես ունեմ այն, ինչն իմ եսն է ձևավորում: Եթե մարդիկ չեն ցանկանում խոստովանել իմ ներդրումն ու հետևել իմ խաղին, ապա դա իրենց խնդիրն է»,- Ալեքսանդր-Առնոլդի խոսքերն է փոխանցում Football Daily-ը:
Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» սան է: 24-ամյա պաշտպանը 2016 թվականից հանդես է գալիս մերսիսայդիցների հիմնական թիմի կազմում: Ընթացիկ մրցաշրջանում նա «Լիվերպուլի» կազմում բոլոր մրցաշարերում 25 հանդիպման է մասնակցել:
























































