«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերը Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի հետաձգված խաղում «Ֆուլհեմից» կրած պարտությունից հետո (1:2) խոսել է լոնդոնյան թիմի երկրպագուների մասին։
«Իհարկե, կարող եմ հասկանալ, որ երկրպագուները հիասթափված են պարտությունից։ Ոչինչ, ես մոտեցա նրանց, քանի որ գնահատում եմ երկրպագուների աջակցությունը: Դա հեշտ չէ։ Մենք տառապում ենք, նրանք տառապում են, ուստի մենք կարեկցում ենք նրանց և զգում նրանց հիասթափությունը: Կարծում եմ, որ կարևոր է, որ մենք միասին մնանք և փորձենք հաղթահարել այս դժվար շրջանը, քանի որ սա իսկապես բարդ շրջան է»,- Փոթերի խոսքն է մեջբերել «Չելսիի» մամուլի ծառայությունը:
«Չելսին» 18 խաղից հետո 25 միավորով 10-րդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։
























































