«Չելսիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին խոսել է թիմի ընթացիկ վիճակի մասին.
«Մենք գիտենք, որ երկրպագուների համար դժվար է: Կփորձենք անել ամեն ինչ, որպեսզի փոխենք այս իրավիճակը, և ես հույս ունեմ, որ երկրպագուները շարունակում են հավատալ թիմին:
Մարզչի և թիմի վրա մեծ ճնշում է գործադրվում, բայց բոլորն աջակցում են մարզչին: Մենք ցանկանում ենք օգնել նրան և ստիպել հպարտանալ, հիմա դա բարդ է, բայց մենք մտադիր ենք ամեն ինչ անել:
Այո, մենք շատ վնասվածքներ ունենք, որոնք բացակայում են: Հիմա դա բարդ է, բայց մենք պետք է շարունակենք աշխատել: Մենք չենք ցանկանում մնալ այս վիճակում: Բարդ իրավիճակ է, բայց մենք չենք կարող բողոքել, մենք պարզապես պետք է քրտնաջան աշխատենք ու շարունակենք հավատալ»,-Կուլիբալիի խոսքերն է փոխանցում լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
«Չելսին» ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 18 խաղից հետո վաստակելով 25 միավոր:
























































