«Ռոմայի» հարձակվող Տեմմի Աբրահամը կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա։ Լոնդոնի «Արսենալը» հետեւում է 25-ամյա ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակին, նրանով հետաքրքրված է նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այս մասին հայտնում է La Repubblica-ն։
Աբրահամն այդքան էլ հաջող չանցկացրեց այս մրցաշրջանի առաջին հատվածը։ Անգլիացի հարձակվողը բոլոր մրցաշարերում «Ռոմայի» կազմում անցկացրած 21 խաղում խփել է ընդամենը 4 գոլ և կատարել երկու գոլային փոխանցում: Ինքը՝ հարձակվողը, վստահեցրել է, որ աշխարհի առաջնությունից հետո ցույց կտա իր լավագույն որակները։
Նշենք, որ ֆուտբոլիստը «Չելսիի» սան է:
Աբրահամի և «Ռոմայի» միջև համաձայնագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։
























































