Երեկ կայացած «Լիդսի» դեմ խաղում Պեպ Գվարդիոլան ոտքով հարվածել է շշին՝ այն ուղարկելով դեպի «Մանչեսթեր Սիթիի» պահեստային նստարան:
Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի»-«Լիդս» (3:1) հանդիպման 84-րդ րոպեին «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչը ոտքով հարվածում է ջրի շշին։
Տեսնելով, որ շիշը դիպչել է «Մանչեսթեր Սիթիի» պահեստայինների նստարանին գտնվողներից մեկին, Գվարդիոլան, գլուխը բռնած, վազել է ներողություն խնդրելու։
























































