«Չելսին» հայտարարել է նորվեգական «Մոլդեի» և Կոտ դ’Իվուարի հավաքականի հարձակվող Դավիդ Ֆոֆանայի հետ պայմանագիր կնքելու մասին:
20-ամյա հարձակվողը լոնդոնյան ակումբին կմիանա հունվարի 1-ին: 2022 թվականին Ֆոֆանան բոլոր մրցաշարերում «Մոլդեի» կազմում անցկացրած 29 խաղում խփել է 17 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։

























































