Կոդի Գակպոն ՊՍՎ-ից տեղափոխվում է «Լիվերպուլ»։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ հոլանդացի վինգերը անգլիական ակումբի հետ 6 տարվա պայմանագիր կկնքի։
«Լիվերպուլն» ու ՊՍՎ-ն արդեն պայմանավորվել են տրանսֆերի հարցում։ Մերսիսայդյան ակումբը խաղացողի համար կվճարի 37 մլն ֆունտ՝ չհաշված բոնուսները։
Ավելի վաղ ՊՍՎ-ն հայտարարել էր «Լիվերպուլի» հետ Գակպոյի տրանսֆերի շուրջ համաձայնության գալու մասին։
Ընթացիկ մրցաշրջանում ՊՍՎ-ի կազմում անցկացրած 244 խաղում Գակպոն խփել է 13 գոլ և կատարել 17 գոլային փոխանցում։ ԱԱ-2022-ում անցկացրած 5 խաղում նա դարձել է 3 գոլի հեղինակ։