«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ներկա է Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի «Վեսթ Հեմի» դեմ տնային խաղին, հայտնում է The Athletic-ը։
73-ամյա ֆրանսիացին թիմից հեռանալուց հետո առաջին անգամ է այցելել լոնդոնյան ակումբի տնային մարզադաշտ։
Նրա դարաշրջանը «Արսենալում» ամենահաջողն էր ակումբի պատմության մեջ և նշանավորվեց հսկայական քանակությամբ տիտղոսների նվաճմամբ:
Վենգերը գլխավորել է «Արսենալը» 1996-ից 2018 թվականներին։ Թիմից հեռանալուց հետո ֆրանսիացի մասնագետը այլ ակումբ չի մարզել։
























































