«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն «Բրենտֆորդի» հետ խաղից հետո (2-2) խոսել է Հարի Քեյնի և թիմի՝ չեմպիոնական մրցավազքում մնալու մասին։
«Հարի Քե՞յնը։ Նա ծրագիր ուներ, որին պիտի հետևեր աշխարհի առաջնությունից հետո, և նա այսօր լավ տեսք ուներ։ Նա գիտակցում է իր նշանակությունը մեզ համար։ Նա մեր թիմում կարևոր խաղացող է, և ուրախ եմ, որ նա այսօր գոլ խփեց։
Մասնակցո՞ւմ ենք չեմպիոնական մրցավազքին։ Շատ բաներ պետք է փոխել հաղթող դառնալու համար։ Առաջին քառյակում հիմա չկան «Չելսին», «Լիվերպուլը» կամ ՄՅՈՒ-ն, իսկ դրանք շատ մեծ ակումբներ են»,- Կոնտեի խոսքերն է փոխանցում լրագրող Ալֆրեդո Պեդուլան։
























































