Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի խաղում «Նյուքասլը» 3:0 հաշվով հաղթել է «Լեսթերին»։
Կաչաղակների մարզիչ Էդդի Հաուն այսպիսով դարձավ երրորդ անգլիացի մարզիչը, ով օրացուցային տարում առնվազն 20 հաղթանակ է տարել Պրեմիեր լիգայում (2022 թվականին՝ 21):
Նախկինում նման արդյունք գրանցել էր Կևին Կիգանը՝ 24 հաղթանակ 1994 թվականին և 23 հաղթանակ 1995 թվականին «Նյուքասլի» հետ, ինչպես նաև Ռոյ Էվանսը՝ 22 հաղթանակ 1996 թվականին «Լիվերպուլի» հետ։
2022/23 մրցաշրջանում «Նյուքասլը» վաստակել է 33 միավոր և այս պահին Պրեմիեր լիգայի երկրորդ տեղում՝ շրջանցելով «Մանչեսթեր Սիթիին» (32)։ «Քաղաքաբնակները» երկու խաղ պակաս են անցկացրել։
Էդի Հաուի թիմը Պրեմիեր լիգայում 11 խաղ անընդմեջ անպարտելի է (8 հաղթանակ և 3 ոչ-ոքի):
























































