Չնայած ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կատարած մեծ ծախսերին, «Չելսին» հունվարին կրկին կփորձի ուժեղացնել կազմը։
Ինչպես հայտնում է CBS Sports-ի լրագրող Բեն Ջեյքոբսը, ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «արիստոկրատները» ցանկանում են հիմնական կազմի համար ձեռք բերել առնվազն երեք խաղացողի։
Ըստ ինսայդերի՝ «Չելսին» ծրագրում է ոչ միայն մշտական հիմունքներով տրանսֆերներ իրականացնել, այլ նաև վարձակալական գործարքներ կատարել, հատկապես հարձակվողի դիրքի հետ կապված։
Այս պահին «Մոնակոյի» պաշտպան Բենուա Բադիաշիլեն ամենահավանական տրանսֆերն է, քանի որ ֆուտբոլիստի համար բանակցությունները վերջին փուլում են։
Բացի այդ, լոնդոնյան ակումբը ցանկանում է ձեռք բերել նաև «Լիլի» կանադացի հարձակվող Ջոնաթան Դեյվիդին, ինչպես նաև «Բրայթոնի» առաջատարներից մեկին՝ բելգիացի կիսապաշտպան Լեանդրո Տրյուսարդին։
























































