Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի խաղում «Նյուքասլ Յունայթեդը» հաղթեց «Լեսթերին»։ Հանդիպումն ավարտվել է 3:0 հաշվով։
Առաջին խաղակեսում հաղթողների կազմում մեկական գոլ խփեցին Քրիս Վուդը, Միգել Ալմիրոնը և Ջոելինթոնը։
Այս հաղթանակից հետո «Նյուքասլը» Պրեմիեր լիգայի երկրորդ տեղն է զբաղեցնում՝ շրջանցելով «Մանչեսթեր Սիթիին»: «Նյուքասլը» տարավ Պրեմիեր լիգայում 6-րդ անընդմեջ հաղթանակը:
Խաղային օրվա մյուս հանդիպումներում «Ֆուլհեմը» հաղթեց «Քրիսթալ Փելասին» (3:0), «Սաութհեմփթոնը» պարտվեց «Բրայթոնին» (1:3), իսկ «Վուլվերհեմփթոնը» հաղթանակ կորզեց «Էվերտոնից» (2:1):
























































