«Բրենտֆորդն» ու «Տոտենհեմն» անցկացրել են ԱՊԼ-ի 17-րդ տուրի առաջին հանդիպումը, որն առաջինն էր Կատարում 2022 թվականի Աշխարհի առաջնության ավարտից հետո։
Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։
«Տոտենհեմը» արտագնա խաղում զիջում էր 2-0 հաշվով, սակայն Հարի Քեյնի և Պյեր-Էմիլ Հեյբյերգի գոլերի շնորհիվ փրկվեց պարտությունից։
Այս խաղից հետո «Բրենտֆորդը» բարձրացավ 9-րդ հորիզոնական, իսկ «Տոտենհեմը» շարունակում է մնալ 4-րդ տեղում: