«Արսենալը» սկզբունքային համաձայնության է եկել «Շախտյորի» կիսապաշտպան Միխայլո Մուդրիկի հետ պայմանագիր կնքելու շուրջ։
Ինչպես հայտնում է Նիկոլո Շիրան, «զինագործները» շարունակում են ակտիվորեն բանակցել 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ։ Ուկրաինացի խաղացողով հետաքրքրված է նաև «Նյուքասլը», սակայն «Արսենալը» առավելություն ունի, քանի որ կիսապաշտպանի հետ արդեն սկզբունքային համաձայնության է եկել։
Ընթացիկ մրցաշրջանում Մուդրիկը մասնակցել է ՈւՊԼ-ի 12 խաղի՝ դառնալով 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Նա նաև Չեմպիոնների լիգայի 6 խաղում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Շախտյորի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։