Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հաստատել է, որ ակումբը մտադիր է մի քանի տրանսֆեր իրականացնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում.
«Ինչպես անցած ամառ, մենք ցանկանում ենք նոր խաղացողների ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Մենք չենք կարող այստեղ հրավիրել ֆուտբոլիստների, որոնք ստեղծված չեն այս թիմի համար: Մեզ պետք չեն մարմիններ, մեզ պարզապես պետք են ֆուտբոլիստներ, որոնք թիմն ավելի լավն են դարձնում»,- Արտետայի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
ԱՊԼ 14 տուրից հետո «Արսենալը» 37 միավոր է վաստակել և մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում՝ 5 միավորով գերազանցելով երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիին»: