«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Պոլ Պոգբան խոսել է «կարմիր սատանաների» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի մասին։
Նրա օրոք ֆրանսիացին կարիերան սկսել է Անգլիայում, սակայն 2012 թվականին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Յուվենտուս»։
«Նա ոչինչ չէր անում։ Նա այն մարզիչներից չէ, որոնց դուք հիմա տեսնում եք, ինչպես Պեպ Գվարդիոլան, որը շատ բան է պատմում խաղացողներին: Ոչ, նա այդպիսին չէր: Չեմ կարծում, որ նրան պետք էր այդպես վարվել։ Նա ուներ թիմ և խաղացողներ։
Կարո՞ղ էր Ֆերգյուսոնը հաջողակ լինել այսօր: Եթե նա ունենար շտաբ և խաղացողներ, ապա այո»,- Պոգբայի խոսքն է մեջբերել Daily Mail-ը: