«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպպը դժգոհ է ԱԱ-2022-ին մասնակցած ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակից։
«Աշխարհի առաջնությունում խաղացած ֆուտբոլիստների համար ամբողջ տարին աներևակայելի լարված կլինի: Սա շատ դժվար է։ Մենք շատ զգույշ ենք լինելու մեր ունեցածի հետ։ Սրա պատճառով շատ դժվար է ինչ-որ բան պլանավորել հաջորդ հանդիպման համար։ Մենք 100%-ով գիտեինք, թե ինչ ենք ուզում անել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում, բայց շատ բան պետք է փոխվի վերջին վայրկյանին: »,- Կլոպի խոսքը մեջբերում է ESPN-ը։
«Լիվերպուլը» 14 խաղից 22 միավորով 6-րդն է Պրեմիեր լիգայում։ Դեկտեմբերի 25-ին՝ Պրեմիեր լիգայի 17-րդ տուրիում Կլոպպի թիմը կմրցի «Աստոն Վիլլայի» հետ։