«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է ակումբի ֆուտբոլիստների ելույթը ԱԱ-2022-ում։
«Մենք պատրաստ ենք ցանկացած իրավիճակի. Ինչ-որ մեկը առաջնությունից կվերադառնա երջանիկ, իսկ մեկը՝ հիասթափված։ Միգուցե եզրափակիչում պարտվելուց հետո հիասթափություն ես զգում, բայց հետո հասկանում ես, որ դա հիանալի աշխարհի առաջնություն էր։ Ես շատ գոհ եմ մեր խաղացողների խաղից, նրանք իսկապես հիանալի մարզավիճակում են։ Մենք արդեն խոսել ենք Կազեմիրոյի մասին, բայց կարելի է նաև ասել, որ Բրունո Ֆերնանդեշը հիանալի մրցաշար անցկացրեց։ Դիոգո Դալոն լավ հանդես եկավ երկու հանդիպումներում: Ինչ վերաբերում է անգլիացիներին, երեքն էլ հիանալի են հանդես գալիս։ Ռաֆա Վարանը վերադարձել է և իրեն լավ է զգում: Այնպես որ, ես գոհ եմ մեր ֆուտբոլիստների խաղից»,- մարզիչի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը: