«Լիվերպուլի» նախկին խաղացող, իսկ այժմ ֆուտբոլային փորձագետ Գրեմ Սունեսը կազմել է իր կարծիքով ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստների հնգյակը։
Սունեսը Daily Mail-ին ասել է, որ իր թիվ մեկ համարը արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին է, ով վերջերս իր կարիերայում առաջին անգամ նվաճեց Աշխարհի գավաթը: Փորձագետը երկրորդ և երրորդ տեղերում նշել է լեգենդար Պելեին և Դիեգո Մարադոնային։
«Չորրորդը՝ ես կնշեմ Կրիշտիանու Ռոնալդուին, ով դժվար թե հավակնի աշխարհի լավագույն խաղացողի կոչմանն այս տարի։ Լավագույն հնգյակը եզրափակում է Ջորջ Բեսթը»,- հավելել է Սունեսը:
Հիշեցնենք, որ Կատարի Աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինայի հավաքականը 11 մետրանոցներով հաղթեց ֆրանսիացիներին։