Հովարդ Ուեբը կարծում է, որ նախկին ֆուտբոլիստները պետք է դառնան մրցավարներ։
«Մենք պետք է մտածենք, թե ինչպես գրավել մարդկանց: Մենք միշտ խնդիրներ ենք ունեցել նախկին խաղացողներին հրավիրելու հարցում։ Բայց կան ֆուտբոլիստներ, որոնք արժանի կարիերա են ունեցել և լավ են տիրապետում ֆուտբոլին: Հնարավոր է, որ նրանք 20-30 տարեկան են և լուրջ վնասվածք են ստացել, որը թույլ չի տալիս խաղալ այնպես, ինչպես նախկինում։
Կարծում եմ՝ որոշ մարդիկ իսկապես ճանապարհ հարթելու կարողություն ունեն: Մենք անկեղծորեն կողջունենք նախկին խաղացողներին՝ հաշվի առնելով այն հմտությունները, որոնք նրանք ձեռք են բերել իրենց կարիերայի ընթացքում: Բայց դա հնարավոր է, եթե նրանք ունենան նաև մյուս հմտությունները, որոնք անհրաժեշտ են հաջողության հասնելու համար»,- ասել է Պրեմիեր լիգայի մրցավարական կոմիտեի նոր ղեկավարը։