«Չելսիի» դարպասապահ Էդուարդ Մենդին հրաժարվել է ակումբի հետ նոր՝ 6 տարվա պայմանագիր կնքելուց։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Մենդիին չի գոհացրել աշխատավարձի չափը։ Խաղացողը կարծում է, որ ակումբն իր հանդեպ արժանի հարգանք չի ցուցաբերում։
Սենեգալի հավաքականի կազմում դարպասապահը հասավ մինչև ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչ, որտեղ աֆրիկացիները զիջեցին Անգլիայի հավաքականին։
Մենդին այս մրցաշրջանում կորցրել է տեղը լոնդոնյան ակումբի հիմնական կազմում։