«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է ՊՍԺ-ի կիսապաշտպան Կիլիան Մբապեի մասին:
«Ես չեմ սիրում ինձ համեմատել ուրիշների հետ։ Ես յուրօրինակ խաղացող եմ, իմ ոճով, ուստի ինձ դուր չեն գալիս այս համեմատությունները:
Վերջին 10 տարիների ընթացքում ԶԼՄ-ները դա անում են Ռոնալդուի և Մեսսիի հետ, իսկ իրենք՝ խաղացողները, կատակում են միմյանց հասցեին, ինչը լավ է: Բացի այդ, նրանք խաղում էին Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» կազմում՝ կատարյալ մրցակցություն:
Բայց ես նման բաների մասին չեմ մտածում։ Մբապեն հիանալի երիտասարդ խաղացող է.․․․ Մի մոռացեք, թե ինչի է հասել նա այսքան երիտասարդ տարիքում, և մենք կտեսնենք ավելի շատ ձեռքբերումներ։
Ես կենտրոնացած եմ ինքս ինձ վրա: Ես ամեն օր աշխատում եմ, որպեսզի դառնամ իմ լավագույն տարբերակը ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս»,- ասել է Հոլանդը Viaplay-ին տված հարցազրույցում: