Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը գրեթե պայմանավորվել է «Վասկո դա Գամայի» հետ բրազիլացի երիտասարդ պաշտպան Անդրե Սանտուշի տեղափոխության հարցում։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, լոնդոնյան ակումբն արդեն պայմանավորվել է 18-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, ուստի տեղափոխության մասին պետք է հնարավորինս շուտ հայտարարվի։
Լոնդոնցիները երկարաժամկետ հույսեր են կապում երիտասարդ խաղացողի հետ: Դժվար թե Սանտուշն անմիջապես հանդես գա «Չելսիի» հիմնական կազմում։
Նշենք, որ այս մրցաշրջանում Անդրե Սանտուշը Բրազիլիայի Սերիա Բ-ում անցկացրել է 33 հանդիպում և դարձել ութ գոլի հեղինակ։